Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Ո՛վ դուք, որ դատաստանը թույն եք դարձնում և ճշմարտությունը գետնին եք նետում»: (Սինոդական թարգ․)[7]
Ո՛վ դուք, որ դատաստանը թույնի եք վերածում և ճշմարտությունը գետնին եք նետում։
Մարգարեն պարզաբանում է, թե ինչու Բեթելում, Բեթաբրիայում ու Գաղգաղայում կատարվող ծիսակատարությունները չեն կարող Աստծու փնտրտուք համարվել. Իսրայելը դատաստանը «թույն» է դարձրել («laanah»` «դառնություն», դառը խոտաբույս), իսկ ճշմարտությունը «գետին է տապալել»: Յոթանասնիցը, նկատի ունենալով 8−րդ համարը, 7−րդ համարն Աստծու առնչությամբ է հասկացել ու «'ο Κυριος 'ο ποιων εις υψος κριμα και δικαιοσυνην εις γην εθηκεν» տարբերակով թարգմանել (սլավոներեն «Տերը իրավունք է հաստատում բարձունքներում և ճշմարտություն է դրել երկրի վրա»): Որոշ մեկնիչների կարծիքով (Վալետոն, Գոոնակեր)` Յոթանասնիցը մասորեթական տեքստից տարբերվող ձևով է ընթերցել տեքստը (chophech lemaalah mischschaphat), իսկ այլոց կարծիքով (Յունգերով)՝ թարգմանիչները սխալմամբ փոխանցել են այժմյան եբրայերեն տեքստը:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նա, ով իրաւունք է հաստատում բարձունքներում արդարութիւն է դրել երկրում,
(Արարատ թարգ․) Դուք, որ իրավունքը օշինդր եք դարձնում և արդարությունը գետնով տալիս,
(Գրաբար) Որ առնէ ի բարձունս իրաւունս, և արդարութիւն եդ յերկրի.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: