Ա. Պ. Լոպուխին (†1904)
Տեր Աստված ցույց տվեց ինձ այսպիսի մի տեսիլք. «Ահա մի զամբյուղ հասած պտուղներով»: (Սինոդական թարգ․)[1]
8−րդ գլուխն սկսվում է նոր տեսիլքի նկարագրությամբ: «Ահա մի զամբյուղ հասած պտուղներով («keluv kaiz», հայերեն թարգմանության մեջ «հասուն պտուղներ» տարբերակն է)»: «keluv» բառը կարող է նշանակել ինչպես պտուղների համար նախատեսված զամբյուղ, այնպես էլ թռչնորսի վանդակ. վերջին իմաստով այս արտահայտությունը կիրառվում է Երեմիա մարգարեի մոտ (Երեմ. 5:27): Ամոսի մարգարեության ուսումնասիրվող հատվածում Յոթանասնիցը հենց այս իմաստն է հաղորդել այդ արտահայտությանը, այստեղից էլ գալիս է սլավոներեն տեքստի` «և ահա թռչնորսի վանդակը» (ἄγγος ἰξευτοῦ) տարբերակը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այսպիսի մի տեսիլք էլ ցոյց տուեց ինձ Տէր Աստուածը. թռչնորսների մի գործիք էր: Տէրն ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛ս»: Ես ասացի՝ թռչնորսների գործիք:
(Արարատ թարգ․) Տեր Աստված այսպես ցույց տվեց ինձ. և ահա մի կողով ամառային պտուղ։
(Գրաբար) Այսպէս եցոյց ինձ Տէր Տէր, և ահա գործի հաւորսաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: