Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Եվ նրանք պիտի գնան ծովից ծով ու թափառեն հյուսիսից մինչև արևելք, որպեսզի փնտրեն Տիրոջ խոսքը, սակայն չեն գտնելու»: (Սինոդական թարգ․)[12]
«Պիտի գնան ծովից ծով»։ Ըստ որոշ մեկնիչների՝ մարգարեն վերոնշյալ արտահայտության ներքո նկատի ունի Մեռյալ և Միջերկրական ծովերը (Գիտցիգ, Միշել) կամ էլ Արևելյան (այսինքն՝ Խաղաղ) և Ատլանտյան օվկիանոսները (Կեյլ)։ Սակայն ավելի լավ է արտահայտությունը անորոշ («ողջ երկրով մեկ») իմաստով հասկանալ: Ավելին, եբրայերեն «nua» (ռուսերեն տեքստում՝ «կքայլեն») արտահայտությունը նշանակում է «թափառել, պտտվել, ման գալ», այսինքն՝ Աստծու խոսքի համաձայն՝ չարչարանքի մասին գաղափար է արտահայտում: Բերված բառերի փոխարեն սլավոներեն տեքստում «խառնվելու են ջրերը մի ծովից մինչև մյուսը» տարբերակն է: «ὕδατα» («ջրեր») բառը Յոթանասնիցում ի հայտ է եկել «mijam» («ծովից») բառից, որը երկու անգամ է ընթերցվել և առաջին անգամ ընկալվել է որպես «maim» («ջրեր»): Հունարեն տեքստը հասկանալի դարձնելու համար երանելի Թեոդորիտը «ջրեր» բառից առաջ «կարծես» վերաբերականն է ավելացնում․ «Կարծես ջրերը իրար են խառնվելու», այսինքն՝ «հորդող ջրերի նման իսրայելացիները թափառելու են՝ այս ու այն կողմ նետվելով»:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ջրերը պիտի յուզուեն ծովից մինչեւ ծով եւ հիւսիսից մինչեւ արեւելք. նրանք պիտի գնան Տիրոջ խօսքը փնտռելու եւ չեն գտնելու:
(Արարատ թարգ․) Եվ պիտի թափառեն ծովից ծով, հյուսիսից մինչև արևելք, և նրանք պիտի դեսուդեն ման գան Տիրոջ խոսքը փնտրելու համար և չպիտի գտնեն
(Գրաբար)Եւ խովեսցին ջուրք ի ծովէ՛ մինչև ի ծով, և ի հիւսւսոյ մինչև յարևելս. ընթասցին խնդրել զբանն Տեառն, և մի՛ գտցեն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: