Անգեի մարգարեության մեկնություն 2։1

Ա․ Լոպուխին

1-2. Յոթերորդ ամսին, ամսի քսանմեկերորդ օրը Տերը խոսեց Անգե մարգարեի միջոցով ու ասաց. (Սինոդական թարգ․)[1]

   
   Յոթանասնիցի և սլավոներեն տեքստի համաձայն` յոթերորդ (Տիշրի) ամսի քսանմեկերորդ օրը տոնական օր էր։ Սա Տաղավարահարաց տոնի յոթերորդ կամ վերջին օրն էր։ Այս տոնը նշվում էր յոթ օր` սկսած Տիշրի ամսի 15−ից (Ելք․ 23:16, Ղևտ. 23:34, Բ Օր. 16:13): Այդ օրերին Երուսաղեմում գտնվող մարդկանց թիվը հատկապես մեծ էր լինում, և հնարավոր է, որ մարգարեն օգտվում է այս բարեպատեհ հնարավորությունից՝ հուսահատված մարդկանց համար կառուցվող տաճարի փառահեղ ապագայի մասին ոգևորող մարգարեությամբ հանդես գալու համար։ Այս մարգարեական հատվածի անմիջապես նախորդին հաջորդելու հանգամանքը ցույց է տալիս, որ մարգարեի առաջին ճառի` (Անգե. 1:1−11) ունկնդիրների հոգիներում տեղի ունեցած դրական տեղաշարժը (Անգե. 1:12−14) դեպի նրանց էր ուղղել Տիրոջ ողորմածությունն ու ամենակալի օգնությունը: Այս կապակցությամբ երանելի Թեոդորիտը նշում է. «Այս ամենից հստակ հասկանում ենք, որ եթե դառնում ենք դեպի բարին, ապա շատ արագ արժանանում ենք Տիրոջ օգնությանը: Նրանք նույնպես, դառնալով դեպի բարին, օգտվեցին Տիրոջ գթությունից, և Աստվածային շնորհը նրանց ավելի նախանձախնդիր դարձրեց» (վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 61):

   
Տե՛ս Անգեի մարգարեության մեկնություն գլուխ 1:12
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Վեցերորդ ամսի քսանչորսին Դարեհ արքայի երկրորդ տարում, եօթներորդ ամսում, ամսի քսանմէկերորդ օրը, խաւսեցաւ,
(Անգե 1։15, Արարատ թարգ․) վեցերորդ ամսի քսանչորսին՝ Դարեհ թագավորի երկրորդ տարում։ (2:1) Յոթերորդ ամսի քսանմեկին Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ՝ ասելով.
(Գրաբար) Ի քսան եւ ի չորս ամսոյն վեցերորդի։ Յամին երկրորդի Դարեհի արքայի, յամսեանն եւթներորդի, որ աւր քսան եւ մի էր ամսոյն։