Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Յոթերորդ ամսին՝ ամսվա քսանմեկերորդ օրը, Տիրոջ խոսքը եղավ Անգե մարգարեի միջոցով.» (Սինոդական թարգ․)[1]
Յոթանասնից և սլավոներեն տեքստերի համաձայն`յոթերորդ՝ Թշրի ամսվա քսանմեկերորդ օրը տոնական էր։ Սա Տաղավարահարաց տոնի յոթերորդ, այսինքն՝ վերջին օրն էր։ Այս տոնը նշվում էր յոթ օր`սկսած Թշրի ամսվա տասնհինգերորդ օրից (Ելք 23:16, Ղևտ. 23:34, Բ Օր. 16:13): Այդ օրերին մարդկանց հոսքը դեպի Երուսաղեմ հատկապես մեծ էր, և հնարավոր է, որ մարգարեն միտումնավոր օգտվեց այդ բարենպաստ առիթից՝ հուսահատված ժողովրդին կառուցվող տաճարի փառահեղ ապագայի մասին քաջալերող մարգարեությամբ հանդես գալու համար։ Այս մարգարեության անմիջապես նախորդին հաջորդելը ցույց է տալիս, որ մարգարեի առաջին խոսքի՝ (Անգ. 1:1−11) ունկնդիրների հոգիներում տեղի ունեցած բարի փոփոխությունը (Անգ. 1:12−14) նրանց վրա էր ուղղել Տիրոջ ողորմածությունն ու Ամենակալի օգնությունը: Այս կապակցությամբ երանելի Թեոդորիտոսը նշում է. «Այս ամենից հստակ հասկանում ենք, որ եթե դառնում ենք դեպի բարին, ապա շուտով արժանանում ենք Աստծու օգնությանը: Նրանք ևս, դառնալով դեպի բարին, օգտվեցին Տիրոջ գթությունից, և աստվածային շնորհը նրանց առավել նախանձախնդիր դարձրեց» (տե՛ս վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 61):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Վեցերորդ ամսի քսանչորսին Դարեհ արքայի երկրորդ տարում, եօթներորդ ամսում, ամսի քսանմէկերորդ օրը, խաւսեցաւ,
(Արարատ թարգ․) Յոթերորդ ամսի քսանմեկին Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ՝ ասելով.
(Գրաբար) Ի քսան եւ ի չորս ամսոյն վեցերորդի։ Յամին երկրորդի Դարեհի արքայի, յամսեանն եւթներորդի, որ աւր քսան եւ մի էր ամսոյն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: