Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ մի կին եթէ թողնի իր ամուսնուն եւ ուրիշ մարդու կին լինի, շնութիւն արած կը լինի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:10
Ա․ Լոպուխին
Եւ մի կին եթէ թողնի իր ամուսնուն եւ ուրիշ մարդու կին լինի, շնութիւն արած կը լինի»: (Սինոդական թարգմ․) [12]
«Եւ մի կին եթէ թողնի իր ամուսնուն»․․․ Քանի որ Մարկոս Ավետարանիչն իր Ավետարանը գրել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների համար, իսկ հեթանոսների (հռոմեացիներ) շրջանում եղել են դեպքեր, երբ կանայք են բաժանվել իրենց ամուսիններից, ուստի նա Քրիստոսի խոսքից պահպանում է նաև այս դեպքի մասին հիշատակությունը, որը չի հիշատակում Մատթեոսը։ Ընդհանրապես Մարկոսը նկատի է ունենում ընդհանուր քրիստոնեական շահերը, ուստի գրեթե միշտ Քրիստոսի ուսուցումները ավելի ընդհանուր կիրառություն են ունենում:
---------------------------------------
[12] (Էջմիածին թարգմ․) Եւ մի կին եթէ թողնի իր ամուսնուն եւ ուրիշ մարդու կին լինի, շնութիւն արած կը լինի»:
(Արարատ թարգմ․) Իսկ եթե մի կին իր ամուսնուն արձակի և ուրիշ տղամարդու հետ ամուսնանա, շնություն է անում»։
(Գրաբար) Եւ կին՝ եթէ ելցէ յառնէ իւրմէ՝ եւ եղիցի առն այլո՛ւմ, շնա՛յ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: