Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։11

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նրանց ասաց. «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կը լինի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:10
   

Սուրբ Կղեմես Ալեքսանդրացի

Եւ նրանց ասաց. «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կը լինի:
   
    Ոչ միայն իր կնոջից բաժանվողը, այլ նաև նրան ընդունողն է դրա մեղավորը դառնում, քանի որ կնոջը մեղք գործելու համար պատճառ է տալիս:
   

Սուրբ Բարսեղ Մեծ Կեսարացի

Եւ նրանց ասաց. «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կը լինի:
   
    Տիրոջ ամուսնությունից հրաժարվելու անթույլատրելիության մասին պնդումը (բացառությամբ պոռնկության պատճառով եղած բաժանման), մեր կարծիքով, հավասարապես վերաբերում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց (Մատթ. 5։31−32, 19։9, Մարկ. ​​10։11, 12, Ղուկ. 16։18, Հռոմ. 7։2-3, Ա Կորնթ. 7։10-11):
   

Որոգինես

Եւ նրանց ասաց. «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կը լինի:
   
    Հավատով  մարդը գիտի, որ ամուսնությունը ստեղծվել է Աստծո կողմից, և հետևաբար միությունը Աստծուց է, իսկ ամուսնալուծությունը՝ սատանայից:
   

Օգոստինոս Երանելի

Եւ նրանց ասաց. «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կը լինի:
   
    «Կինը կապված է իր մարդուն այնքան ժամանակ, քանի դեռ իր մարդը կենդանի է» (Ա Կորնթ. 7։39): Հետևաբար ամուսինն էլ կապված է իր կնոջը այնքան ժամանակ, քանի դեռ իր կինն է կենդանի։ Այս կապն առանց շնության մեղքի մյուս բոլոր տեսակի կապերը անհնար է դարձնում․ եթե կինը ամուսնանա մեկի հետ, իսկ  ամուսինը մեկ ուրիշի, ապա նման կապի դեպքում երկու ամուսիններից չորս անբարոյական է ստացվում։ Եվ չնայած ավելի անառականանում է նա, «ով առանց պոռնկության պատճառի արձակում է իր կնոջը և ուրիշին է առնում»  (այս շնությունը հիշում է Մատթեոսը՝ տե՛ս 19։9), բայց ոչ միայն այդպիսի մարդն է շնացող համարվում, այլ, ինչպես Մարկոսն է ասում,  նաև նա է շնանում, ով արձակում է իր կնոջը և ամուսնանում է մեկ ուրիշի հետ. իսկ եթե կինն է բաժանվում իր ամուսնուց և մեկ այլ մարդու հետ է ամուսնանում,  շնություն է անում:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ նրանց ասաց. «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կը լինի:
   
    Տերը պատասխանում է նրանց. «Ով թողնում է իր կնոջը և ուրիշին է գտնում, նա այս երկրորդ կնոջ հետ շնացող է դառնում»։