Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։23

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ Յիսուս այս կողմ, այն կողմ նայելով՝ ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:17
   

Օգոստինոս Երանելի

Եւ Յիսուս այս կողմ, այն կողմ նայելով՝ ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»:
   
    Հարուստների համար հաճույքը խաբուսիկ է, աշխատանքը՝ անպտուղ, վախը՝ հավերժ, գերազանցությունը՝ փխրուն․ նրանք սկսում են անզգույշ և ավարտում են զղջումով: Ահա թե ինչպես են նրանք տիրապետում այն ​​ամենին, ինչին ձգտում (ավելի շուտ ագահությունից, քան խոհեմությունից) են այս մահկանացու վիճակում:
   

Սուրբ Կղեմես Ալեքսանդրացի

Եւ Յիսուս այս կողմ, այն կողմ նայելով՝ ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»:
   
    Թող հարուստները այս խոսքերից սովորեն, որ չպետք է անտեսեն իրենց սեփական փրկությունն այնպես, կարծես նախապես դատապարտված լինեն, և չպետք է այնպես լինի, որ հարստությունը կրկին ջուրը նետվի ու դատապարտվի որպես ինչ−որ չարագործ և կյանքի թշնամի, այլ պետք է սովորել, թե ինչպես է կարելի և ինչպես է պետք հավիտենական կյանք ձեռք բերելու համար օգտագործել հարստությունը:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ Յիսուս այս կողմ, այն կողմ նայելով՝ ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»:
   

    Հարստությունը չարիք և դատապարտելի չէ (ոչ թե հարստությունն է ինքնին չարիք, այլ դրա խնայողութունը), որովհետև  մարդ  չպետք է այն ունենա, այսինքն՝ պահի իր մոտ, այլ պետք է բարիք գործելու համար օգտագործի: Սա այն բանի համար է հարստություն կոչվում, որովհետև նախատեսված է օգտակար գործածության, այլ ոչ թե խնայելու համար: Հետևաբար, այն խնայողների և փակի տակ պահողների համար «Աստծո արքայություն մտնել»−ը դժվար կլինի։ Իսկ «դժվար» բառն այստեղ նույնն է, ինչ «անհնար»−ը: Հարուստ մարդու համար փրկվելը իսկապես չափազանց դժվար է: