Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։24

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ աշակերտները զարմացած էին նրա խօսքերի վրայ. իսկ Յիսուս դարձեալ պատասխանեց նրանց եւ ասաց. «Զաւակնե՛րս, ինչքա՜ն դժուար է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ իրենց յոյսը դրել են հարստութեան վրայ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:17
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ աշակերտները զարմացած էին նրա խօսքերի վրայ. իսկ Յիսուս դարձեալ պատասխանեց նրանց եւ ասաց. «Զաւակնե՛րս, ինչքա՜ն դժուար է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ իրենց յոյսը դրել են հարստութեան վրայ:
 

 Հարուստ մարդու համար փրկվելը իսկապես չափազանց դժվար է: Սա ակնհայտ է այն օրինակից, որը Տերը ավելացնում է «Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի» ասելով։ «Ուղտ» բառի ներքո հասկացիր կա՛մ հենց կենդանուն, կա՛մ էլ մեծ նավերի վրա օգտագործվող հաստ պարանը (ճոպան): Այսպիսով՝ մարդը չի կարող փրկվել, քանի դեռ հարուստ է: Բայց Աստծու (շնորհիվ) դա հնարավոր է: Քրիստոս ասում է. «Անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր արէք» (Ղուկ. 16։9):
 

Ա․ Լոպուխին

Եւ աշակերտները զարմացած էին նրա խօսքերի վրայ. իսկ Յիսուս դարձեալ պատասխանեց նրանց եւ ասաց. «Զաւակնե՛րս, ինչքա՜ն դժուար է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ իրենց յոյսը դրել են հարստութեան վրայ:  (Սինոդական թարգմ․) [24]
 
  «Ինչքա՜ն դժուար է նրանց համար, ովքեր իրենց յոյսը դրել են հարստութեան վրա»։ Լավագույն ձեռագրերում «յոյսը դրել են հարստութեան վրա» բառերը առկա չեն (Կոնստանտի Վան Տիշենդորֆ,  8−րդ հրատարակություն): Տերն ասում է, որ ընդհանրապես երկնքի արքայություն մտնելը դժվար է:
---------------------------------------
[24] (Էջմիածին թարգմ․) Եւ աշակերտները զարմացած էին նրա խօսքերի վրայ. իսկ Յիսուս դարձեալ պատասխանեց նրանց եւ ասաց. «Զաւակնե՛րս, ինչքա՜ն դժուար է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ իրենց յոյսը դրել են հարստութեան վրայ:
(Արարատ թարգմ․) Աշակերտները զարմացած էին նրա խոսքերի վրա։ Սակայն Հիսուսն ասաց նրանց. «Որդյակնե՛ր, որքա՜ն դժվար է Աստծու արքայությունը մտնել նրանց համար, ովքեր իրենց հույսը հարստության վրա են դրել։
(Գրաբար) Եւ աշակերտքն զարմացեա՛լ էին ի վերայ բանիցն նորա: Իսկ Յիսուս դարձեալ պատասխանի ետ նոցա՝ եւ ասէ. Ո՛րդեակք՝ ո՞րչափ դժուարին է յուսացելոց յինչս՝ մտանել յարքայութիւն Աստուծոյ: