Մաղաքիա արք. Օրմանյան
Սուրբ Կղեմես Ալեքսանդրացի
Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:17
Սուրբ Կղեմես Ալեքսանդրացի
Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»:
Փրկիչը ոչ մի դեպքում հարստության և ունեցվածքի պատճառով չի բացառում հարուստներին և չի խոչընդոտում նրանց փրկության ուղղով քայլելուն․ պայմանով, որ նրանք կարողանան և պատրաստ լինեն հնազանդվել Աստծո պատվիրաններին և իրենց կյանքն անցողիկ իրերից ավելի բարձր գնահատեն ու հաստատուն հայացքով նայեն Տիրոջը, կարծես հետևում են լավ նավավարի ցուցումներին՝ ի՞նչ է ուզում, ի՞նչ անել է պատվիրում, ի՞նչ հրաման է տալիս, ի՞նչ նշան է տալիս իր նավաստիներին, և որտեղ ու երբ է կանգ առնել խոստանում... Եթե ինչ−որ մեկը կարող է հաղթահարել իր ներսում եղած հարստության տիրապետությունը, և համեստ ու խոհեմ դառնալով՝ միայն Աստծուն փնտրել, Աստծով շնչել և Աստծու հետ ապրել, ապա այդպիսի մարդը պատվիրանների առջև կկանգնի որպես աղքատ, ազատ, անպարտելի, հիվանդությունից զերծ, հարստությունից չվնասված: Եթե դա նրա մոտ չի ստացվում, ապա պարանը ասեղի ծակից ավելի հեշտությամբ կանցնի, քան թե մի մեծահարուստ Աստծու արքայությունը կմտնի (Մատթ. 19։24, Ղուկ. 18։25):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: