Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։40

Սուրբ Եփրեմ Ասորի

բայց իմ աջում եւ ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրուելու է նրանց, որոնց համար պատրաստուած է»:
   
    Երբ  նրանք  հասկացան, որ այս տեղը պետք է գործերով գնվի, այդ ժամանակ  Տերն  Իր  խոսքը շարունակեց հետևյալ կերպ․ «Հիմա դուք իմացաք, որ այս տեղը ձեռք է բերվում գործերով, ուստի հեշտությամբ կարող են այնպիսինները գտնվել, որոնք  կաշխատեն կամ արդեն ձեզանից ավելի լավ են աշխատել: Իսկ իր սխրանքով բոլորին գերազանցածի և Հոր դատաստանի ժամանակ ընտրյալ դարձածի համար է այդ տեղը պատրաստված»: Այսպիսով՝ քանի որ նրանք այդ տեղը առանց գործերի՝ միայն ընտրված լինելով, ձեռք բերելու մտադրությամբ մոտեցան Նրան, ուստի Տերը մերժեց նրանց և ցույց տվեց, որ Ինքը նրանց չվշտացնելու ոչ մի իշխանություն չունի, այնպես, ինչպես հետևյալ խոսքերն ասելու պարագայում․ «Այդ ժամի մասին ոչ ոք չգիտի» (Մատթ. 24։36): «Ձեզ տրված չէ իմանալու այն ժամերը և ժամանակները» (Գործք 1։7): Այսպիսով՝ Տերը Զեբեդեոսի որդիների խնդրանքը աշակերտներին ներկայացրեց որպես պսակ, որով պսակվում է Իր համար մղվող պատերազմում կռվող ամենաքաջ մարտիկը: «Եվ նա կփորձի,− ասում է,− նրա սրտի խորհուրդները և... մեզանից յուրաքանչյուրը կգովաբանվի Աստծո կողմից» (Կորնթ. 4։5):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

բայց իմ աջում եւ ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրուելու է նրանց, որոնց համար պատրաստուած է»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:35
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

բայց իմ աջում եւ ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրուելու է նրանց, որոնց համար պատրաստուած է»:
   
    «Բայց իմ աջում և ձախում նստեցնելը Ինձանից չէ կախված» (հայերեն թարգմանության մեջ «ես չէ, որ պիտի տամ» ձևով է)։ Այստեղ երկու տարակուսանք է ի հայտ գալիս: Առաջին՝  արդյո՞ք այս աթոռն ինչ−որ մեկի համար է պատրաստված: Երկրորդ՝ հնարավո՞ր է արդյոք, որ ամեն ինչի Տերը չկարողանա այս աթոռն ինչ−որ մեկին տալ: Մենք պատասխանում ենք. ոչ ոք չի նստելու ո՛չ աջ և ո՛չ էլ ձախ կողմում: Եվ եթե նույնիսկ լսում եք, որ Սուրբ Գիրքը բազմիցս խոսում է այդպիսի նստելու մասին, ապա նման պարագաներում նստելը ոչ թե ուղիղ, այլ բարձրագույն արժանապատվության իմաստով հասկացե՛ք: Իսկ «Ինձանից չէ կախված» խոսքերը այսպիսի իմաստ ունեն՝ Ինձ՝ արդար Դատավորիս, բնորոշ չէ, միայն ձեր հանդեպ ունեցած սիրո շնորհիվ ձեզ այդպիսի արժանապատվություն պարգևելը: Հակառակ դեպքում ես արդար չեմ լինի։ Նման պատիվը վերապահված է միայն նրանց, ովքեր բարձրանում կամ առաջադիմում են հոգևոր կյանքում: Սա նման է այն պարագային, երբ արդար թագավորը որևէ ճգնավորի մյուսներից ավելի բարձր տեղում դնի,  իսկ նրա սիրելիները գալով նրան ասեն. «Մեզ պսակնե՛ր տուր»: Այդ դեպքում թագավորը, իհարկե, կպատասխանի. «Դա ինձանից կախված չէ», բայց ով կռվի և կհաղթի, նրա համար պսակ կպատրաստվի: Այսպիսով՝ դո՛ւք՝ Զեբեդեոսի որդիներ, հնարավոր է Ինձ համար նահատակներ դառնաք: Սակայն եթե որևէ մեկը, նահատակության հետ մեկտեղ, ձեզանից ավելի մեծ որևէ այլ առաքինություն ունի, ապա նա առավելություն կունենա ձեր նկատմամբ: