Մաղաքիա արք. Օրմանյան
Այդ լսելով՝ տասը առաքեալները սկսեցին բարկանալ Յակոբոսի եւ Յովհաննէսի վրայ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:35
Թեոֆիլակտ Բուլղարացի
Այդ լսելով՝ տասը առաքեալները սկսեցին բարկանալ Յակոբոսի եւ Յովհաննէսի վրայ:
Աշակերտները, դեռևս մարդկայնորեն դատելով, նախանձեցին, ուստի զայրացան երկու առաքյալների վրա: Սակայն, ե՞րբ զայրացան: Երբ տեսան, որ Տերը վերջիններիս խնդրանքը ոչ թե ընդունեց, այլ մերժեց, այդ ժամանակ էլ սկսեցին զայրանալ: Քանի դեռ Տերն Ինքն էր Հակոբոսին և Հովհաննեսին նախապատվություն տալիս, մյուս աշակերտները, դա տեսնելով, համբերում էին. բայց երբ այդ երկու աշակերտներն իրենք սկսեցին աղաչել իրենց պատվի համար, մյուսներն այլևս չկարողացան տանել դա: Քանզի այդ ժամանակ նրանք դեռ անկատար էին: Բայց հետո կտեսնենք, թե ինչպես է նրանցից յուրաքանչյուրը առաջնությունը մյուսին զիջում:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: