Մաղաքիա արք. Օրմանյան
46-52. Եւ եկան Երիքով: Եւ մինչ նա Երիքովից դուրս էր գալիս իր աշակերտներով եւ բազում ժողովրդով, Տիմէի որդին՝ կոյր Բարտիմէոսը, նստել մուրում էր ճանապարհի եզրին: Երբ լսեց, թէ անցնողը Յիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. «Դաւթի՛ Որդի, Յիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»: Եւ շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: Յիսուս կանգնեց եւ հրամայեց, որ նրան կանչեն: Կոյրին կանչեցին եւ նրան ասացին. «Քաջալերուի՛ր, վե՛ր կաց, կանչում է քեզ»: Եւ նա, դէն գցելով իր զգեստները, վեր կացաւ եկաւ Յիսուսի մօտ: Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ»: Կոյրը նրան ասաց. «Վարդապե՛տ, աչքերս թող բացուեն»: Եւ Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո հաւատը քեզ փրկեց»: Եւ իսկոյն նրա աչքերը բացուեցին, եւ ճանապարհին գնում էր նրա յետեւից:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:29
Օգոստինոս Երանելի
Եւ եկան Երիքով: Եւ մինչ նա Երիքովից դուրս էր գալիս իր աշակերտներով եւ բազում ժողովրդով, Տիմէի որդին՝ կոյր Բարտիմէոսը, նստել մուրում էր ճանապարհի եզրին:
Մարկոսի Ավետարանում երկու կույրերն այնպես են (Մարկ. 8։22−26, 10։46) նկարագրվում, որ նրանցից մեկը ներկայացվում է որպես այդ վայրերում հայտնի ու ճանաչված անձնավորություն: Սա ակնհայտ է դառնում այն փաստից, որ Մարկոսը նշում է ինչպես կույրի, այնպես էլ նրա հոր անունը: Նման բան գրեթե երբեք չի հանդիպում Տիրոջ կողմից կատարված բազմաթիվ բժշկումների պատմություններում... Դժվար թե կասկած լինի, որ Բարտիմեոսը՝ Տիմեյի որդին, բուժվելով բարձր դիրքի կորստյան (այսինքն՝ իր հայտնիությունը և ճանաչվածությունը կորցնելու) ցավ ապրեց և դժբախտ մարդու համբավ ձեռք բերեց, քանի որ նա ոչ միայն կույր էր, այլ նաև ողորմություն էր խնդրում:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ եկան Երիքով: Եւ մինչ նա Երիքովից դուրս էր գալիս իր աշակերտներով եւ բազում ժողովրդով, Տիմէի որդին՝ կոյր Բարտիմէոսը, նստել մուրում էր ճանապարհի եզրին:
Մատթեոսը խոսում է երկու կույրերի մասին։ Միգուցե երկուսն էլ բուժվել են, բայց հավանաբար նրանցից մեկն է ավելի մեծ ուշադրություն գրավել։ Հենց այդ մեկի մասին էլ այժմ նշում է Մարկոսը:
Իսկ այլաբանորեն դա այսպես կարելի է հասկանալ. Երիքով նշանակում է ցածրադիր վայր (աշխարհ)։ Այստեղ նստած կույրն այն մարդկային էության պատկերն է, որը ժամանակին որդեգրվել է Աստծո կողմից, ինչն էլ երկրային ցանկացած պատվից բարձր է։ Հենց նա էլ կանչում է Երիքովով, այսինքն՝ այս աշխարհով անցնող Քրիստոսին։
Ա․ Լոպուխին
Եւ եկան Երիքով: Եւ մինչ նա Երիքովից դուրս էր գալիս իր աշակերտներով եւ բազում ժողովրդով, Տիմէի որդին՝ կոյր Բարտիմէոսը, նստել մուրում էր ճանապարհի եզրին: (Սինոդական թարգմ․) [46]
Մարկոսը միայն մեկ կույրի մասին է նշում, իսկ Մատթեոսը՝ երկուսի: Միգուցե Մարկոսը երկուսից միայն այն մեկի մասին է հիշատակում, որն ավելի հայտնի էր քրիստոնեական Եկեղեցում: Այդ պատճառով էլ, հավանաբար, Մարկոսը նրան անունով է կոչում՝ Բարտիմեոս: Կարելի է ենթադրել, որ այս անունը կազմված էր երկու բառից՝ եբրայերեն՝ «Բար» (նշանակում է «որդի») և հունարեն՝ «Տիմեյ» (Տիմոթեոս անվան հապավումն է): Անձամբ Մարկոսն էլ այս անունը թարգմանում է որպես «Տիմեոսի որդի»:
---------------------------------------
[46] (Էջմիածին թարգմ․) Եւ եկան Երիքով: Եւ մինչ նա Երիքովից դուրս էր գալիս իր աշակերտներով եւ բազում ժողովրդով, Տիմէի որդին՝ կոյր Բարտիմէոսը, նստել մուրում էր ճանապարհի եզրին:
(Արարատ թարգմ․) Եկան Երիքով։ Երբ Հիսուսն իր աշակերտների ու մեծ բազմության հետ Երիքովից դուրս էր գալիս, Տիմեի որդին՝ կույր Բարտիմեոսը, ճանապարհին նստած, մուրում էր։
(Գրաբար) Եւ գան յԵրիքո՛վ. եւ ընդ ելանելն նորա յԵրիքովէ աշակերտաւքն՝ եւ բազում ժողովրդովք, որդի Տիմէի Բարտիմէո՛ս կոյր նստէ՛ր մուրացիկ յանցս ճանապարհի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: