Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ նա, դէն գցելով իր զգեստները, վեր կացաւ եկաւ Յիսուսի մօտ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:46
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ նա, դէն գցելով իր զգեստները, վեր կացաւ եկաւ Յիսուսի մօտ:
Կույր մարդու հոգին ողջամիտ էր, քանի որ բժշկվելուց հետո նա չթողեց Հիսուսին, այլ հետևեց նրան:
Իսկ այլաբանորեն սա կարելի է հետևյալ կերպ հասկանալ. Քրիստոս ողորմեց նրան (մարդկային բնությանը) և հավատով փրկեց, երբ նա իր վրայից հանեց մեղքի հին հանդերձը: Փրկություն ստանալուց հետո կույրը հետևեց Նրան (Քրիստոսին) և սկսեց իր ճանապարհին, այսինքն՝ այս կյանքում, կատարել պատվիրանները: Քանզի միայն այս կյանքում է հնարավոր հետևել Քրիստոսին, իսկ դրանից հետո փրկության դռներն արդեն փակվում են, և Աստծո պատվիրանները կատարելու ժամանակ չի լինում:
Ա․ Լոպուխին
Եւ նա, դէն գցելով իր զգեստները, վեր կացաւ եկաւ Յիսուսի մօտ:(Սինոդական թարգմ․) [50]
Վերնազգեստը բավականին լայն թիկնոց էր, որը խոչընդոտում էր կույրերին Քրիստոսի մոտ վազել:
---------------------------------------
[50] (Էջմիածին թարգմ․) Եւ նա, դէն գցելով իր զգեստները, վեր կացաւ եկաւ Յիսուսի մօտ:
(Արարատ թարգմ․) Նա իր վերնազգեստը դեն գցեց, վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։
(Գրաբար) Եւ նորա ընկեցեալ զձորձս իւր, յարեաւ ե՛կն առ Յիսուս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: