Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։51

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ»: Կոյրը նրան ասաց. «Վարդապե՛տ, աչքերս թող բացուեն»:
 
  Ինչպես ասվեց, հավատարիմ է Աստված (տե՛ս Բ Օրինաց 32։4, Հռոմեացիներ 3։4, Ա Կորնթացիներ 1։9, 10։13, Բ Կորնթացիներ 1։18), և փրկել խոստանալով՝ անշուշտ, փրկում է (տե՛ս Սաղմոս 144։19, Առակաց․ 20։22, Եսայի 25։9, Եփեսացիներ 3։17): Եվ ինչպե՞ս խոստացավ․ եթե միայն ցանկանանք և լսենք Նրան: Որովհետև ուղղակիորեն չի փրկում, ինչպես նաև  չի փրկում նրանց, ովքեր գերանների և քարերի պես (տե՛ս Եսայի 1։19, 20, Հովհաննես 5։40)  անգործության մեջ են։
   

Ստեփանոս Սյունեցի

Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ»: Կոյրը նրան ասաց. «Վարդապե՛տ, աչքերս թող բացուեն»:
   
   «Եվ մի երիտասարդ գնում էր Հիսուսի ետևից՝ իր մերկ մարմնի վրա մի սավան գցած: Եվ երիտասարդները    նրան բռնեցին, և նա թողնելով հագի կտավները՝ մերկ փախավ»:
Ուրիշներն այլ կերպ [մտածելով] այս ճառի մեկնության վերաբերյալ՝ շեղվեցին, իսկ ես այնպես եմ ասում, ինչպես ժամանակագիրն է ասել. Մարկոսը հանապազ մերկ էր գնում, միայն մի սավան վրան գցած: Հետագայում Քրիստոսի՝ դեպի խաչը գնալիս Հիսուսի ետևից գնում էր նաև նա, և հրեաները, նրան գտնելով, ցանկանում էին բռնել, իսկ նա, թողնելով կտավները, մերկ փախավ նրանցից:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ»: Կոյրը նրան ասաց. «Վարդապե՛տ, աչքերս թող բացուեն»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:46
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ»: Կոյրը նրան ասաց. «Վարդապե՛տ, աչքերս թող բացուեն»:
   
    ; Հիսուս այն բանի համար է կույրին հարցնում, որպեսզի չասեն, որ Նա կույրի խնդրածը չի տալիս:
   

Ա․ Լոպուխին

Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ»: Կոյրը նրան ասաց. «Վարդապե՛տ, աչքերս թող բացուեն»:  (Սինոդական թարգմ․) [51]
   
    «Ուսուցիչ» (Րաբբունի): Կույրն այնպիսի արտահայտություն է օգտագործում, որը հին եբրայական գրականության մեջ հատկապես բարձր իմաստ ուներ և գրեթե միշտ կիրառվում էր միայն Աստծու առնչությամբ:
---------------------------------------
[51] (Էջմիածին թարգմ․) Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ»: Կոյրը նրան ասաց. «Վարդապե՛տ, աչքերս թող բացուեն»:
(Արարատ թարգմ․) Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ»։ Կույրը պատասխանեց նրան. «Ռաբբո՛ւնի, ուզում եմ տեսնել»։
(Գրաբար) Պատասխանի՛ ետ նմա Յիսուս՝ եւ ասէ. Զի՞նչ կամիս՝ թէ արարից քեզ: Ասէ ցնա կոյրն. Ռա՛բբունի, զի բացա՛յց: