Մաղաքիա արք. Օրմանյան
Երբ Յիսուս այս տեսաւ, բարկանալով սաստեց նրանց եւ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին գալ ինձ մօտ եւ արգելք մի՛ եղէք նրանց, որովհետեւ Աստծու արքայութիւնը այդպիսիներինն է:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:13
Սուրբ Բարսեղ Մեծ Կեսարացի
Երբ Յիսուս այս տեսաւ, բարկանալով սաստեց նրանց եւ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին գալ ինձ մօտ եւ արգելք մի՛ եղէք նրանց, որովհետեւ Աստծու արքայութիւնը այդպիսիներինն է:
Մենք կարծում ենք, որ ցանկացած տարիք, և հատկապես վաղ տարիքը, հարմար է ընդունելու քարոզությունը, որովհետև առաքյալը գովաբանում է նրան, ով մանկուց սերտել է Սուրբ Գիրքը (Բ Տիմո. 3։15)։ Նաև երեխաներին Տիրոջ ուսուցմամբ և պատվիրաններով դաստիարակելու կոչ է անում (Եփես. 6։4):
Կիպրիանոս Կարթագենացի
Երբ Յիսուս այս տեսաւ, բարկանալով սաստեց նրանց եւ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին գալ ինձ մօտ եւ արգելք մի՛ եղէք նրանց, որովհետեւ Աստծու արքայութիւնը այդպիսիներինն է:
Նույնիսկ ամենասարսափելի ոճրագործները, ինչպես նաև Աստծո դեմ շատ մեղքեր գործածները, եթե հավատացյալ դառնան, ապա մեղքերի թողություն կստանան (Գործք 10։43): Նրանց համար ո՛չ մկրտությունը և ո՛չ էլ շնորհը արգելված չեն (Մարկ. 16։16, Ա Կորնթ. 12։13): Ավելին, մարմնով Ադամից ծնվելուց և դրանով իսկ հնագույն մահվանը մոտենալուց բացի (Հռոմ. 5։12), ոչ մի խոչընդոտ չկա նաև նոր−նոր ծնված ու դեռևս ոչ մի մեղք չգործած երեխայի համար։ Այս մեղքից, սակայն, նա շատ հեշտությամբ է ազատվում, քանի որ դա նրա համար ոչ թե բնական է, այլ օտար: Հետևաբար, սիրելի՛ եղբայր, մենք ժողովական որոշում կայացրինք, որպեսզի ոչ ոքի չզրկենք ո՛չ մկրտությունից և ո՛չ էլ Աստծո շնորհից, քանի որ Աստված կարեկից, առատաձեռն և ողորմած է բոլորի հանդեպ ( Գործք 2։38-39):
Ա․ Լոպուխին
Երբ Յիսուս այս տեսաւ, բարկանալով սաստեց նրանց եւ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին գալ ինձ մօտ եւ արգելք մի՛ եղէք նրանց, որովհետեւ Աստծու արքայութիւնը այդպիսիներինն է: (Սինոդական թարգմ․)[14]
Քրիստոս այն բանի համար է աշակերտների վրա վրդովվում, քանի որ նրանք չէին հասկանում, որ նաև երեխաները չպետք է բացառվեն Աստծո Արքայության անդամների թվից:
---------------------------------------
[14] (Էջմիածին թարգմ․) Երբ Յիսուս այս տեսաւ, բարկանալով սաստեց նրանց եւ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին գալ ինձ մօտ եւ արգելք մի՛ եղէք նրանց, որովհետեւ Աստծու արքայութիւնը այդպիսիներինն է:
(Արարատ թարգմ․) Բայց երբ Հիսուսը տեսավ, բարկացավ ու նրանց ասաց. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, ու մի՛ արգելեք նրանց, քանի որ Աստծու արքայությունն այդպիսիներինն է։
(Գրաբար) Իբրեւ ետես Յիսուս, բարկացեալ սաստեա՛ց նոցա եւ ասէ. Թո՛յլ տուք մանկտւոյդ գա՛լ առ իս, եւ մի՛ արգելուք զդոսա. զի այդպիսեա՛ցդ է արքայութիւն Աստուծոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: