Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 2:11

Մաղաքիա արք. Օրմանյան

քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:1
   

Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի

Քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը եւ գնա՛ քո տունը:
   
   Տկարացածին անկողինը վերցնել և գնալ հրամայելը ենթադրել է տալիս, որ նա արդեն առողջացել էր, չնայած որ վերջինս դեռ աղոթում էր ապաքինման համար:
   

Օգոստինոս Երանելի

Քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը եւ գնա՛ քո տունը:
   
   Անկողինն էր քեզ տեղափոխում կամ կրում իր վրա, և ոչ թե դու էիր տանում այն:

   

Թեոֆիլակտ Բուլղարացի

–Քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը եւ գնա՛ քո տունը:

   
   Ապա ասում է անդամալույծին. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը», որպեսզի այդպիսով ավելի հաստատի հրաշքի իրական լինելու փաստը, և ապացուցի, որ դա երազ չէ, ինչպես նաև ցույց տա, որ Ինքը ոչ միայն բուժեց հիվանդին, այլև նրան ուժ տվեց: Տերը նույն կերպ է վարվում նաև հոգևոր թուլությունների հետ. ոչ միայն մեզ ազատում է մեղքերից, այլև պատվիրանները կատարելու ուժ է տալիս, այնպես որ ես՝ անդամալույծս, կարող եմ բժշկվել ... այն ժամանակ ես կբուժվեմ և կվերցնեմ իմ անկողինը, այսինքն՝ մարմինը, որին կոգևորեմ պատվիրանները կատարելու համար: Քանզի ոչ միայն պետք է հրաժարվեմ մեղքից և ճանաչեմ սեփական մեղքերս, այլև բարիք գործելու համար պետք է վերցնեմ մահիճս, այսինքն՝ մարմինս: