Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 2:10

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Բայց որպէսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրայ իշխանութիւն ունի  ներելու մեղքերը,– ասաց նա անդամալոյծին,

 

    Մենք ոչ մի տեղում Նրան Հորը կանչելիս կամ աղոթելիս չենք տեսնում, երբ Նա պատրաստվում է պատժել որևէ մեկին, կա՛մ գովաբանել կա՛մ նրանց մեղքերը ներել, կա՛մ նրանց օրենք տալ, կա՛մ էլ որևէ ավելի մեծ բան անել։ Ընդհակառակը, այս բոլոր բաները Նա ինքնիշխան կերպով է անում:

    Եվ հետո, երբ ոմանք կասկածում, հայհոյում և ասում էին. «Ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ՝ միայն Աստված»: Քրիստոս ցանկանում էր նրանց ցույց տալ, որ Ինքը ճշմարիտ Աստված է, նրանց իսկ բառերով ցանկանում էր դատապարտել նրանց, որպեսզի կարողանար ասել. «Հենց քո բերանով քեզ պիտի դատեմ» (Ղուկ․ 19:22), ուստի  շարունակում և ասում է. «Դուք ասում եք, որ Աստծուց բացի ոչ ոք չի կարող մեղքերին թողություն տալ, ահա՛ ես թողություն եմ տալիս․  դե՛ խոստովանեք  Իմ աստվածությունը, քանզի ձեր խոսքերով եմ դատապարտում ձեզ»: Առաջին հերթին կա մեղքերի հոգևոր լուծում, իսկ հետո՝ զգայական․  բայց այստեղ, ընդհակառակը, նախ զգայական կապերն են արձակվում, իսկ հետո՝ հոգևոր:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Բայց որպէսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրայ իշխանութիւն ունի ներելու մեղքերը,– ասաց նա անդամալոյծին,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:1
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Բայց որպէսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրայ իշխանութիւն ունի  ներելու մեղքերը,– ասաց նա անդամալոյծին,

 

    Ուրեմն Ես կբուժեմ մարմինը, որն իրականում հեշտ է, բայց  ձեզ դժվար է թվում, և դրանով ձեզ կհամոզեմ, որ  հոգին բուժելն  իսկապես դժվար է և հեշտ է թվում միայն այն պատճառով, որ անտեսանելի է և անճանաչելի: