Մաղաքիա արք. Օրմանյան
Ո՞րն է աւելի դիւրին. անդամալոյծին ասե՞լ՝ քո մեղքերը քեզ ներուած են, թէ՞ ասել՝ վե՛ր կաց, ա՛ռ մահիճդ եւ գնա՛ քո տունը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:1
Սուրբ Կղեմես Ալեքսանդրացի
Ո՞րն է աւելի դիւրին. անդամալոյծին ասե՞լ՝ քո մեղքերը քեզ ներուած են, թէ՞ ասել՝ վե՛ր կաց, ա՛ռ մահիճդ եւ գնա՛ քո տունը:
Ըստ Դեմոկրիտի՝ բժշկությունը բուժում է մարմնական հիվանդությունները, մինչդեռ իմաստությունը հոգին ազատում է կրքերից: Բայց լավ Ուսուցիչը, Իմաստությունը, մարդուն ստեղծած Հոր Բանը՝ որպես մի ամբողջություն հոգ է տանում Իր արարածների մասին: Ողջ մարդկության Բժիշկը բուժում է և՛ մեր մարմինը, և՛ հոգին: Փրկիչը ասում է տկարացածին. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ անկողինդ, որի վրա պառկած ես, և գնա՛ տուն»: Եվ հիվանդն անմիջապես առողջանում է (Մարկ, 2:11–12):
Թեոֆիլակտ Բուլղարացի
Քանզի փարիսեցիները մարմնի ապաքինումը, որպես տեսանելի գործողություն, համարում էին ամենադժվարը, իսկ հոգու բուժումը՝ որպես անտեսանելի գործողություն, համարում էին ամենադյուրինը և, ասես, այսպես էին տրամաբանում. «Ահա՛ մի խաբեբա, որը, որպես տեսանելի գործ, իրենից հեռացնում է մարմնի բժշկումը, և բուժում է անտեսանելի հոգին՝ ասելով. «Քո մեղքերը ներված են»: Եթե Նա իսկապես կարողանար բուժել, ապա, հավանաբար, կբժշկեր մարմինը և ոչ թե կդիմեր անտեսանելիին: Ուստի Փրկիչը, նրանց ցույց տալով, որ Ինքը երկուսն էլ կարող է անել, ասում է. «Ո՞րն է ավելի հեշտ բուժել՝ հոգի՞ն, թե՞ մարմինը»: Անկասկած մարմինը, սակայն ձեզ հակառակն է թվում:
Ա. Լոպուխին
Ո՞րն է հեշտ. անդամալույծին ասե՞լ՝ քո մեղքերը քեզ ներված են, թե՞ ասել՝ վե՛ր կաց, մահիճդ վերցրո՛ւ և քայլի՛ր։ (Սինոդական թարգ․)[9]
Այստեղ Մատթեոսի մոտ եղածին ավելացվում է «վերցրո՛ւ քո մահիճը» արտահայտությունը։
--------------------------------
[9] (Էջմիածին թարգմ․) ո՞րն է աւելի դիւրին. անդամալոյծին ասե՞լ՝ քո մեղքերը քեզ ներուած են, թէ՞ ասել՝ վե՛ր կաց, ա՛ռ մահիճդ եւ գնա՛ քո տունը:
(Արարատ թարգմ․) Ո՞րն է հեշտ. անդամալույծին ասել՝ "Քո մեղքերը ներված են քեզ", թե՞ ասել՝ "Վե՛ր կաց, մահիճդ վերցրո՛ւ և քայլի՛ր"։
(Գրաբար) Զի՞նչ դիւրին է ասել ցանդամալոյծն՝ թողեալ լիցին քեզ մեղք քո, եթէ ասել՝ արի՛ առ զմահիճս քո եւ ե՛րթ ի տուն քո:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: