Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եւ Յիսուս իր հոգում իմացաւ, որ այնպէս են խորհում իրենց մտքում. ուստի ասաց. «Ինչո՞ւ ձեր մտքում այդ էք խորհում.
Դպիրները պնդում էին, որ մեղքերին թողություն տալու իրավունքը պատկանում է միայն Աստծուն: Սակայն Հիսուսը ոչ միայն մեղքերին թողություն է տալիս, այլ նաև մինչ այդ այնպիսի բաներ էր անում, որոնք միայն Աստծուն են հատուկ։ Այդ արարքներից մեկն էլ սրտի գաղտնիքները բացահայտելու ունակությունն է:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ Յիսուս իր հոգում իմացաւ, որ այնպէս են խորհում իրենց մտքում. ուստի ասաց. «Ինչո՞ւ ձեր մտքում այդ էք խորհում.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:1
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ Յիսուս իր հոգում իմացաւ, որ այնպէս են խորհում իրենց մտքում. ուստի ասաց. «Ինչո՞ւ ձեր մտքում այդ էք խորհում.
Բայց Տերը նրանց Իր Աստվածության մասին վկայող մեկ այլ նշան տվեց՝ նրանց սրտերը գիտենալը, որովհետև միայն Աստված գիտի յուրաքանչյուրի սիրտը, ինչպես մարգարեն էլ է ասում. «Միայն դո՛ւ գիտես մարդկանց սրտերը» (տե՛ս Բ Մնացորդաց 6:30, Գ Թագավորություններ 8:39): Մինչդեռ փարիսեցիները, չնայած որ Տերը հայտնեց նրանց սրտերում եղածը, շարունակում են մնալ անզգա, և իրենց սրտերն իմացողին չեն զիջում ու թույլ չեն տալիս, որպեսզի Նա կարողանա բուժել նաև մեղքերը: Այդ ժամանակ Տերը մարմնի բժշկության միջոցով հաստատում է, որ Ինքը բուժել է նաև հոգին, այսինքն՝ ակնհայտի միջոցով հաստատում է ծածուկը, իսկ հեշտի միջոցով` ամենադժվարը, թեև սա նրանց այլ կերպ էր թվում:
Ա. Լոպուխին
Եվ Հիսուսն իսկույն իր հոգում իմացավ, որ այդպես են խորհում իրենց մտքում. ուստի ասաց. «Ինչո՞ւ եք ձեր մտքում նման բաներ մտածում։ (Սինոդական թարգմ․)[8]
Քրիստոսը, ինչպես նշում է Մարկոսը, Իր Հոգով իմացավ դպիրների մտքերը: Մարգարեները գաղտնիքն իմանում էին ոչ թե իրենց, այլ Աստծո Հոգով: Քրիստոս, ըստ իր Աստվածային ամենագիտության, ամեն ինչ Ինքն էր իմանում:
--------------------------------
[8] (Էջմիածին թարգմ․) Եւ Յիսուս իր հոգում իմացաւ, որ այնպէս են խորհում իրենց մտքում. ուստի ասաց. «Ինչո՞ւ ձեր մտքում այդ էք խորհում.
(Արարատ թարգմ․) Եվ Հիսուսն իսկույն իր հոգում իմացավ, որ իրենց մտքում այդպես են մտածում, և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք ձեր մտքում նման բաներ մտածում։
(Գրաբար) Եւ գիտա՛ց Յիսուս յոգի իւր՝ թէ այնպէս խորհին ի սիրտս իւրեանց, եւ ասէ. Զի՞ խորհիք զայդ ի սիրտս ձեր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: