Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 2:22

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ոչ ոք հին տիկերի մէջ նոր գինի չի լցնի, ապա թէ ոչ նոր գինին կը պայթեցնի տիկերը, գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան: Այլ նո՛ր գինին նո՛ր տիկերի մէջ պէտք լցուի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:13
   

Սուրբ Բարսեղ Մեծ Կեսարացի

Եւ ոչ ոք հին տիկերի մէջ նոր գինի չի լցնի, ապա թէ ոչ նոր գինին կը պայթեցնի տիկերը, գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան: Այլ նո՛ր գինին նո՛ր տիկերի մէջ պէտք լցուի:

   

    Օրեցօր նորոգվող և իրենց մեջ ճշմարտության խաղողի այգուց նոր գինի ներմուծողներն Ավետարանում անվանվում են նոր տիկեր, սակայն հին մարդուն մի կողմ չդնողները հին տիկերն են, և դրանց մեջ նոր գինի լցնելը հուսալի չէ. «Ոչ ոք հին տիկերի մեջ նոր գինի չի լցնում», որպեսզի գինին չթափվի և այդ տիկերն ամբողջությամբ չփչանան ու բարի և նոր գինի լցվելուց հետո այլևս ողորմության անարժան չդառնան, քանզի նոր գինին պետք է լցվի նոր տիկերի մեջ: Եվ նոր և հոգևոր գինին, որը եռում է Սուրբ Հոգով, այսինքն՝ ճշմարտության երբեք չհնացող ըմբռնմամբ, պետք է լցվի նոր մարդու մեջ, որը Հիսուսի «մահը միշտ կրում է իր մարմնում» (Բ Կորնթ․ 4:10), քանզի այսպիսի մարդուն կարելի է արդարացիորեն անվանել նոր տիկ:

   

Տերտուղիանոս

Եւ ոչ ոք հին տիկերի մէջ նոր գինի չի լցնի, ապա թէ ոչ նոր գինին կը պայթեցնի տիկերը, գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան: Այլ նո՛ր գինին նո՛ր տիկերի մէջ պէտք լցուի:

   

    Մեր Տեր Հիսուս Քրիստոսը Նոր Կտակարանի նոր աշակերտների համար աղոթքի նոր ձև հաստատեց: Դրա համար հարկավոր է նոր գինին նոր տիկերի մեջ պահել և հագուստի վրա նոր կարկատան անել (Սաղ․ 9:16–17, Ղուկ․ 5:36–38): Թլփատության պես ինչ–որ բան անցավ ու փոխվեց, հին օրենքը լրացվեց, մարգարեությունը կատարվեց, հավատը կատարելագործվեց: Ավետարանը տալով և ամբողջ հինը ոչնչացնելով՝ Աստծո շնորհը ողջ մարմնականը նոր հոգևորի մեջ նորոգեց:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ ոչ ոք հին տիկերի մէջ նոր գինի չի լցնի, ապա թէ ոչ նոր գինին կը պայթեցնի տիկերը, գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան: Այլ նո՛ր գինին նո՛ր տիկերի մէջ պէտք լցուի:
   
Տես՝ Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2։21