Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 3։30

Մաղաքիա արք. Օրմանյան

Այսպէս խօսեց, որովհետեւ ասում էին՝ նրա մէջ պիղծ դեւ կայ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:22
   

Սուրբ Բարսեղ Մեծ Կեսարացի

Այսպէս խօսեց, որովհետեւ ասում էին՝ նրա մէջ պիղծ դեւ կայ:

   

   Հարց։ Ինչպիսի՞ արարքով որևէ մեկը կարող է «հայհոյել Սուրբ Հոգուն»:

   Պատասխան։ Այն արարքով, որն այն ժամանակ գործեցին փարիսեցիները, և որի պատճառով խոսվեց այս դատապարտության մասին։ Այստեղից պարզ է դառնում, որ այն մարդն է «Սուրբ Հոգուն հայհոյում», ով Սուրբ Հոգու գործունեությունը և պտուղները վերագրում է թշնամուն: Շատերն են այս բանին ենթարկվում, երբ հաճախ բարի նախանձախնդրություն դրսևորող մարդու հոգատարությունը անշրջահայաց կերպով սնափառություն են անվանում, ու ստահոդ կերպով նրան բարկության ու նմանատիպ բաների մեջ մեղադրելով՝ կեղծավորաբար սուտ կասկածներ են վերագրում: