Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 4։15

Մաղաքիա արք. Օրմանյան

Ճանապարհի եզերքին սերմանուածները այն մարդիկ են, որոնք լսում են խօսքը, եւ սատանան գալիս է եւ դուրս է հանում նրանց սրտերի մէջ սերմանուած խօսքը:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:3

   

Սուրբ Իրինեոս Լիոնացի

Ճանապարհի եզերքին սերմանուածները այն մարդիկ են, որոնք լսում են խօսքը, եւ սատանան գալիս է եւ դուրս է հանում նրանց սրտերի մէջ սերմանուած խօսքը:

   

    Մինչ մարդիկ քնած են, թշնամին որոմ է ցանում: Հետևաբար, Տերը իր աշակերտներին զգոն լինել է պատվիրում: Մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնք  անպտուղ են առաքինության համար և կարծես խճճված են փշերի մեջ, եթե ջանասիրություն գործադրեն, ապա, ասես Աստծո Խոսքին միանալով, կընկալեն մարդու նախկին բնությունը, որն էլ Աստծու պատկերն ու նմանությունն է (տե՛ս Ծննդոց 1։26):

   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Ճանապարհի եզերքին սերմանուածները այն մարդիկ են, որոնք լսում են խօսքը, եւ սատանան գալիս է եւ դուրս է հանում նրանց սրտերի մէջ սերմանուած խօսքը:

   

    Այստեղ նշված են մարդկանց երեք տեսակներ, որոնցում խոսքը կորչում է։ Մարդկանց մի խմբի ներկայացուցիչներն անուշադիր են, սրանք ներկայացվում են «ճանապարհի եզրին» բնորոշմամբ։