Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 4։2

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում եւ նրանց ասում իր քարոզութեան մէջ.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:1
   

Որոգինես

Եւ նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում եւ նրանց ասում իր քարոզութեան մէջ.
   

   Ինչ վերաբերում է առակներին, որոնց բացատրությունները ավետարանները մեզ չեն տալիս, ապա ընդհանուր առմամբ դրանց մասին եզրակացնում ենք, որ Հիսուս միայն  առանձնության մեջ էր Իր աշակերտին ամեն ինչ բացատրում (Մարկ. 4։34)։ Ավետարանի հեղինակները մեկնաբանությունները մեզանից թաքցնում են, քանի որ այս առակներով արտահայտված ամեն ինչը վեր է տառերի բնույթից (այսինքն՝ տառերն ու բառերը չեն կարող ամբողջությամբ արտահայտել ու բացահայտել առակների խորին իմաստները): Այս առակների ցանկացած մեկնություն կամ բացատրություն, անխուսափելիորեն, այնպիսի ծավալ կունենար, որ ամբողջ աշխարհն իսկ բավական չէր լինի պարփակելու այդ գրքերը (Հովհ. 21։25): Երանի այնպիսի սրտեր լինեին, որոնք իրենց մաքրության միջոցով կարողանային Սուրբ Գրքի պարունակած առակներն այնպես բացատրել, կարծես դրանք այդ մարդկանց մեջ գրված լինեին կենդանի Աստծու Հոգով (Բ Կորնթ. 3։3): Սակայն, ինչ−որ մեկը կարող է ասել. «Բայց արդյո՞ք մենք չարիքի մեջ չենք ընկնում, երբ նմանատիպ ցանկություն ունենալով՝ փորձում ենք պարզաբանել այն, ինչը վեր է գրվածքից (քանի որ դրանք մեզ խորհրդավոր և ծածուկ բաներ են թվում), թեև, ենթադրենք, մեզ թվում է, որ մենք ստույգ գիտենք դրանց նշանակությունը: Սրան կպատասխանենք, որ դրանք ճիշտ հասկանալ կարողացողները կարող են նաև գիտակցել, թե իրենք ինչ պետք է անեն: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք խոստովանում ենք դրանց մեջ պարփակված իմաստների խորքերը թափանցելու մեր անկարողությունը:

   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում եւ նրանց ասում իր քարոզութեան մէջ.

   

Ունկնդիրներին ավելի ուշադիր դարձնելու համար է Նա առաջինը սերմերի մասին առակ պատմում:

   

Ա․ Լոպուխին

Եւ նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում եւ նրանց ասում իր քարոզութեան մէջ. (Սինոդական թարգմ․)[2]

   

   «Եվ նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում»։ Այնուամենայնիվ, Մարկոսը Քրիստոսի կողմից ծովի մոտ պատմված միայն երեք առակ է մեջբերում (իսկ Մատթեոսը՝ յոթ․ տե՛ս Մատթ. գլուխ 13): Նա առակները ուսուցման առանձնահատուկ տեսակ է համարում:

   «Եվ նրանց ասում էր իր ուսուցման մեջ»։ «Ուսուցում» (διδαχή) արտահայտությունը, անկասկած, ո՛չ ուսուցման բուն ակտը և ո՛չ էլ գործընթացն է ցույց տալիս (այս երկու դեպքերում էլ ἐν τῷ διδάσκειν արտահայտությունը կլիներ), այլ հենց Փրկչի ուսմունքը՝ որպես ուսուցման հայտնի համակարգ:
--------------------------------
[2] (Էջմիածին թարգմ․) Եւ նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում եւ նրանց ասում իր քարոզութեան մէջ.
(Արարատ թարգմ․) Նրանց շատ բաներ էր ուսուցանում առակներով և ասում.
(Գրաբար) Եւ ուսուցանէր զնոսա առակաւք բազո՛ւմ ինչ: Եւ ասէր նոցա ի վարդապետութեան իւրում: