Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 4։22

Մաղաքիա արք. Օրմանյան

Արդ, ծածուկ բան չկայ, որ չյայտնուի, եւ գաղտնի բան չի եղել, որ ի յայտ չգայ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:3
   

Տերտուղիանոս

Արդ, ծածուկ բան չկայ, որ չյայտնուի, եւ գաղտնի բան չի եղել, որ ի յայտ չգայ:

   

    Ի՞նչ է նշանակում՝ «Ձեր գործերը թող փայլեն»: Ինչո՞ւ է Տերը մեզ «աշխարհի լույս» անվանում։ Ինչո՞ւ է նա մեզ համեմատում «լեռան գագաթին գտնվող քաղաք»−ի հետ (Մատթ. 5։14−16)։ Արդյո՞ք ոչ նրա համար, որ մենք փայլենք մթության մեջ և բարձրանանք ընկածների մեջ: Եթե ձեր ճրագը անոթի տակ դնեք (Մատթ. 5։15, Ղուկ. 8։16, 11։33), իսկ հետո մթության մեջ հայտնվեք, ապա շատերն անխուսափելիորեն ձեզ վրա կընկնեն: Ահա թե ինչն է մեզ աշխարհի լույսը դարձնում. մեր բարի գործերը: Ճշմարիտ և ամբողջական բարին չի սիրում խավարը (Հովհ. 3։21): Այն սիրում է աչքի առաջ լինել, այն ուրախանում է, երբ իր անունն են տալիս: Քրիստոնեայի խոնարհությունը ուղղակի չպետք է լինի. այն պետք է ճշմարիտ և տեսանելի լինի:

   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Արդ, ծածուկ բան չկայ, որ չյայտնուի, եւ գաղտնի բան չի եղել, որ ի յայտ չգայ:

   

    Եթե ինչ−որ մեկը գաղտնի կերպով ինչ−որ բարի կամ չար բան անի, ապա ամեն ինչ կբացահայտվի ոչ միայն այստեղ, այլ հատկապես հաջորդ դարում: Ի՞նչն է Աստծուց ավելի խորհրդավոր: Սակայն նաև Նա հայտնվեց մարմնում:

 

Ա․ Լոպուխին

Արդ, ծածուկ բան չկայ, որ չյայտնուի, եւ գաղտնի բան չի եղել, որ ի յայտ չգայ: (Սինոդական թարգմ․)[22]

   

    Եթե ​​այս համարի իմաստը առանձնացված լինի, ապա այն կարող է ընկալվել որպես զատված առակ, քանզի այն առանձին առակավոր համեմատության ձև ունի (Մատթ. 10։26): Սակայն այստեղ դա նախորդի բացատրությունն է. «Քանզի (ռուսերեն թարգմանության մեջ սա բաց է թողնված) ծածուկ բան չկա, որ չհայտնվի»... Այսպիսով՝ այստեղ բացատրվում է, որ վերը նշված հատվածում ճրագի ներքո հասկացվում էր «Աստծո Թագավորության խորհրդի» մասին ուսուցումը:
--------------------------------
[22] (Էջմիածին թարգմ․) Արդ, ծածուկ բան չկայ, որ չյայտնուի, եւ գաղտնի բան չի եղել, որ ի յայտ չգայ:
(Արարատ թարգմ․) Այդպես էլ չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և չի եղել մի գաղտնիք, որ հայտնի չի դարձել։
(Գրաբար) Զի՝ չէ՛ ինչ ի ծածուկ, որ թէ ո՛չ յայտնեսցի. եւ ո՛չ եղեւ ինչ գաղտնի, եթէ ո՛չ ի յա՛յտ գայցէ: