Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 4։23

Մաղաքիա արք. Օրմանյան

Թէ մէկը լսելու ականջ ունի, թող լսի»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:3
   

Ա․ Լոպուխին

Թէ մէկը լսելու ականջ ունի, թող լսի»:  (Սինոդական թարգմ․)[23]

   

    Այս ասույթն ավելի բնական է թվում, երբ կիրառվում է ամբողջ ազգի  և ոչ թե աշակերտների առնչությամբ: Սակայն այստեղ այն իր ինքնուրույն իմաստն ունի: Տերն Իր աշակերտներին կոչ է անում ուշադրությամբ հետևել այն մտքին, որը Նա այժմ արտահայտում է ճրագի մասին առակում: Աշակերտները պետք է հասկանան, որ Աստծո Թագավորության խորհրդի մասին Քրիստոսի ուսմունքը, ի վերջո, պետք է առաջարկվի ամբողջ աշխարհին, որ այն հենց դրա համար է Քրիստոսի կողմից նրանց տրվում:
--------------------------------
[23] (Էջմիածին թարգ․) Թէ մէկը լսելու ականջ ունի, թող լսի»:
(Արարատ թարգ․) Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
(Գրաբար) Եթէ ոք ունիցի ականջս լսելոյ, լուիցէ՛: