Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ նրանց ասաց. «Զգո՛յշ եղէք, թէ ինչ էք լսում, եւ ինչ որ լսում էք, աւելին կը տրուի ձեզ. ինչ չափով, որ չափում էք, նոյնով Աստուած պիտի չափի ձեզ համար:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:3
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ նրանց ասաց. «Զգո՛յշ եղէք, թէ ինչ էք լսում, եւ ինչ որ լսում էք, աւելին կը տրուի ձեզ. ինչ չափով, որ չափում էք, նոյնով Աստուած պիտի չափի ձեզ համար:
Տերն աշակերտներին արթուն լինելու է մղում: «Ուշադրությո՛ւն դարձրեք,− ասում է նա,− թե ինչ եք լսում. Իմ կողմից ասված ոչ մի բան բաց մի՛ թողեք»: «Ինչ չափով, որ չափում եք, նույնով Աստված պիտի չափի ձեզ համար», այսինքն՝ ինչ չափով, որ ուշադիր լինեք, նույն չափով էլ օգուտ կստանաք: Մշտապես ուշադիր և առավել ևս ամենաբարձր աստիճանի ուշադրություն դրսևորող ունկնդրին Աստված մեծ պարգև կշնորհի, իսկ դանդաղկոտ մարդու վարձատրությունն էլ համարժեք կլինի:
Ա․ Լոպուխին
Եւ նրանց ասաց. «Զգո՛յշ եղէք, թէ ինչ էք լսում, եւ ինչ որ լսում էք, աւելին կը տրուի ձեզ. ինչ չափով, որ չափում էք, նոյնով Աստուած պիտի չափի ձեզ համար: (Սինոդական թարգմ․)[24]
«Ուշադի՛ր եղեք, թե ինչ եք լսում»։ Նման թարգմանությունը նախկինում արված կոչի կրկնությունն է (տե՛ս համար 23): Մինչդեռ ավետարանիչը դժվար թե նույն բանն անհարկի կերպով կրկներ: Ամենաբնականն այստեղ աշակերտներին ուղղված կոչ տեսնելն է, որպեսզի նրանք ուշադրությամբ մտապահեն այն ամենը, ինչ Քրիստոս իրենց հաղորդում է Աստծո Թագավորության «խորհրդի» մասին. նրանք որքան ավելի ուշադիր լինեն այս ուսմունքի նկատմամբ, այնքան նրանց Աստծուց ավելի ու ավելի շատ հասկացողություն կտրվի: Այս կերպ էլ Եղիսե մարգարեն յուղով լցրեց այն բոլոր անոթները, որոնք բերեցին իր մոտ, և երբ այլևս դատարկ անոթներ չմնացին, յուղը դադարեց հոսել (Դ Թագ. 4։1–6): Մատթեոսն այս ասացվածքը մեկ այլ կապակցությամբ է մեջբերում. (տե՛ս 7։2):
--------------------------------
[24] (Էջմիածին թարգ․) Եւ նրանց ասաց. «Զգո՛յշ եղէք, թէ ինչ էք լսում, եւ ինչ որ լսում էք, աւելին կը տրուի ձեզ. ինչ չափով, որ չափում էք, նոյնով Աստուած պիտի չափի ձեզ համար:
(Արարատ թարգ․) Եվ նրանց ասաց. «Ուշադի՛ր եղեք, թե ի՛նչ եք լսում. ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ համար կչափեն, և ձեզ՝ լսողներիդ, կավելանա։
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա. Տեսէ՛ք զինչ լսէքդ, եւ յաւելցի՛ ձեզ որոց լսէքդ. որով չափով չափէք՝ նովի՛ն չափեսցի՛ ձեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: