Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 4։4

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկաւ ճանապարհի եզերքը, եւ թռչունները եկան ու կերան այն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:3
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկաւ ճանապարհի եզերքը, եւ թռչունները եկան ու կերան այն:

   

   «Եվ Նա սերմանում է». բայց սերմերից մեկը ընկնում է շատերի կողմից ոտնահարված ճանապարհի նմանվող հոգու վրա, և երկնքի թռչունները, այսինքն՝ օդում իշխող դևերը, կուլ  են տալիս այդ սերմերը: Նման մարդկանց մեջ են մտնում մարդահաճները. դրանք նույնն են, ինչ շատերի կողմից ոտնակոխ արված ճանապարհը: Որևէ մեկին հաճոյանալու համար ամեն ինչ անողը շատերի կողմից է ոտնահարվում:

   Բայց ուշադրություն դարձրո՛ւ, որ Տերը չի ասում, որ սերմը նետվել է ճանապարհի եզրին, այլ ասում է, որ այն ընկել է ճանապարհի եզրին, քանի որ Սերմնացանը սերմը գցում է լավ հողի մեջ, իսկ այն, անբարաբեր լինելով, ոչնչացնում է սերմը, այսինքն՝ խոսքը: Սակայն, ոմանք այն բանի համար դրական ընդունեցին ճանապարհի եզրին ընկածներին, որ դրանք ոչ ճիշտ սրտի մեջ են ընկել: Քանզի Քրիստոսն է ճանապարհը, իսկ ճանապարհի եզրին, այսինքն՝ Քրիստոսի ցույց տված ճանապարհից դուրս  գտնվողներն անհավատներն են: