Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 5։8

Մաղաքիա արք. Օրմանյան

քանի որ Յիսուս նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այդ մարդուց»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:1
   

Ա. Լոպուխին

 քանի որ Յիսուս նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այդ մարդուց»: (Սինոդական թարգմ․)[8]
   
    «Քանզի Հիսուսն ասաց նրան» ... Այս խոսքերով Մարկոսը չի ցանկանում ասել, որ Քրիստոսը ավելի վաղ դիմեց դիվահարին, քան վերջինս Հիսուսին: Եթե ​​դեպքերը պատահած լինեին վերոնշյալ եղանակով, ապա ավետարանիչը, անշուշտ, ավելի վաղ մեջբերած կլիներ Քրիստոսի դիմելը, իսկ հետո արդեն Քրիստոսին դիվահարի դիմելը (Մարկ. ​​1։25): «Քանի որ» շաղկապը ավելի շուտ հասկացնել է տալիս, որ դիվահարի մեջ գտնվող դևը, նույնիսկ նախքան Քրիստոսի հետ զրույցի մեջ մտնելը, արդեն լավ գիտեր, թե ինչ է պետք ակնկալել Քրիստոսից: Եվ նրա սպասումներն իրականություն դարձան, քանի որ...
--------------------------------
[8](Էջմիածին թարգմ․) քանի որ Յիսուս նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այդ մարդուց»:
(Արարատ թարգմ․) որովհետև Հիսուսն ասում էր նրան. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս արի այդ մարդու միջից»։
(Գրաբար) Քանզի ասէր ցնա. Ել ա՛յսդ պիղծ ի մարդոյ այտի: