Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6:2

Սուրբ Եփրեմ Ասորի

Երբ շաբաթ օր եղաւ, սկսեց ժողովարանում ուսուցանել, եւ շատերը, երբ լսում էին նրան, զարմանում էին նրա վարդապետութեան վրայ եւ ասում. «Այս բաները որտեղի՞ց են սրան, կամ ի՞նչ է այս իմաստութիւնը, որ տրուած է սրան, որ սրա ձեռքով այսպիսի զօրաւոր գործեր կատարուեն:
   
   Հյուսները երգելով եկան Հովսեփի Որդու մոտ. «Օրհնյալ լինի քո ծնունդը, հյուսների Գլուխ, քանի որ Քո կողմից է քանդակվել նաև տապանակը (Ելք  25:10−16), Քո կողմից է հյուսվել Ուխտի ժամանակավոր Խորանը (Ելք 26): Փառաբանի՛ր մեր արհեստի անունը, որպեսզի այն մեր արժանապատվությունը դառնա: Լուծը կրողների համար թեթև և հավասարապես հանգիստ դարձրո՛ւ (Մատթ. 11:30): Մի միջոց ստեղծի՛ր, որը չի կարող կեղծ լինել, քանի որ ճշմարտությունը նրանում ամբողջական է:
   
Մաղաքիա արք. Օրմանյան

Երբ շաբաթ օր եղաւ, սկսեց ժողովարանում ուսուցանել, եւ շատերը, երբ լսում էին նրան, զարմանում էին նրա վարդապետութեան վրայ եւ ասում. «Այս բաները որտեղի՞ց են սրան, կամ ի՞նչ է այս իմաստութիւնը, որ տրուած է սրան, որ սրա ձեռքով այսպիսի զօրաւոր գործեր կատարուեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:1
   
Թեոֆիլակտ Բուլղարացի

Հուստինոս Վկա

   Հիսուսի Հորդանան գալու ժամանակ  նրան հյուսն Հովսեփի որդին էին համարում (Մատթ. 13․55), և Նա, ինչպես այդ մասին կանխագուշակել էին Գրքերը, տեսք չունեցող էր թվում (Ես. 53:2), և հյուսն է համարվում, քանի որ մարդկանց մեջ լինելով՝ նա գութաններ և լուծ է պատրաստում, և այս ատաղձագործական իրերի միջոցով էլ  արդարության և արգասավոր կյանքով ապրել է սովորեցնում:
   
Ա. Լոպուխին

Երբ շաբաթ օր եղաւ, սկսեց ժողովարանում ուսուցանել, եւ շատերը, երբ լսում էին նրան, զարմանում էին նրա վարդապետութեան վրայ եւ ասում. «Այս բաները որտեղի՞ց են սրան, կամ ի՞նչ է այս իմաստութիւնը, որ տրուած է սրան, որ սրա ձեռքով այսպիսի զօրաւոր գործեր կատարուեն: (Սինոդական թարգ․)[2]
   
   Նազարեթում Քրիստոս միայն շաբաթ օրը հանդես եկով որպես ուսուցիչ։ Ավելի վաղ Նրա համաքաղաքացիները, ակնհայտորեն, Նրան լսելու ցանկություն չէին հայտնել: Համաձայն Մարկոսի մատնանշման՝ նույնիսկ Նրա ուսուցումը լսելուց և հրաշքների մասին հետաքրքրվելուց հետո  Քրիստոսի համաքաղաքացիները Նրա մեջ միայն ինչ−որ բարձրագույն ուժի գործիք են ճանաչում։ Իմաստությունը Նրան ինչ−որ մեկն է տալիս, իսկ հրաշքները կատարվում են միայն «նրա ձեռքերով», այսինքն՝ ոչ թե Ինքն (Մատթ. 13:54) է կատարում, այլ Նրա միջոցով է կատարվում:
--------------------------------
[2](Էջմիածին թարգմ․) Երբ շաբաթ օր եղաւ, սկսեց ժողովարանում ուսուցանել. եւ շատերը, երբ լսում էին նրան, զարմանում էին նրա վարդապետութեան վրայ եւ ասում. «Այս բաները որտեղի՞ց են սրան, կամ ի՞նչ է այս իմաստութիւնը, որ տրուած է սրան, որ սրա ձեռքով այսպիսի զօրաւոր գործեր կատարուեն:
(Արարատ թարգմ․) Շաբաթ օրը սկսեց ժողովարանում ուսուցանել. շատերը, նրան լսելով, զարմանում էին ու ասում. «Սրան այս բաները որտեղի՞ց, կամ այդ ի՞նչ իմաստություն է սրան տրված, որ սրա միջոցով այդպիսի հրաշքներ են լինում։
(Գրաբար) Եւ եղեւ ի շաբաթուն՝ սկսաւ ուսուցանե՛լ ի ժողովրդեանն: Եւ բազումք իբրեւ լսէին՝ զարմանային ընդ վարդապետութիւն նորա, եւ ասէին. Ուստի՞ է սմա այս, կամ զի՞նչ է իմաստութիւնս որ տուեալ է սմա. զի զաւրութիւնք այսպիսի՛ք ի ձեռաց սորա լինիցին: