Մաղաքիա արք. Օրմանյան
14-16․ Եւ Հերովդէս արքան լսեց այս բաները, որովհետեւ Յիսուսի անունը յայտնի էր դարձել. եւ նա, ասաց. «Յովհաննէս Մկրտիչը յարութիւն է առել մեռելներից, եւ դրա համար զօրութիւններ են գործւում նրա միջոցով»: Ուրիշներ ասում էին, թէ՝ Եղիան է. իսկ միւսները, թէ՝ մարգարէ է կամ թէ՝ մարգարէների նման մէկը: Երբ Հերովդէսը այս լսեց, ասաց. «Յովհաննէսը, որի գլուխը կտրեցի ես, սա նա՛ է. մեռելներից յարութիւն է առել»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:1
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ Հերովդէս արքան լսեց այս բաները, որովհետեւ Յիսուսի անունը յայտնի էր դարձել, եւ նա ասաց. «Յովհաննէս Մկրտիչը յարութիւն է առել մեռելներից, եւ դրա համար զօրութիւններ են գործւում նրա միջոցով»:
Այս Հերովդեսը մանուկներին սպանել տվող Հերովդեսի որդին էր: Մարկոսը որպես չորրորդապետ է նրան թագավոր անվանում՝ այս բառը ոչ խիստ իմաստով օգտագործելով: Լսելով Տիրոջ հրաշքների մասին և հասկանալով, որ առանց պատճառի է սպանել արդար Հովհաննեսին՝ Հերովդեսը սկսեց մտածել, որ նա հարություն է առել և իր հարությունից հետո հրաշքներ գործելու զորություն է ստացել: Նախկինում Հովհաննեսը ոչ մի նշան չէր կատարել, բայց հարությունից հետո, ինչպես մտածում էր Հերովդեսը, նա նշաններ կատարելու զորություն էր ստացել:
Ա. Լոպուխին
Եւ Հերովդէս արքան լսեց այս բաները, որովհետեւ Յիսուսի անունը յայտնի էր դարձել, եւ նա ասաց. «Յովհաննէս Մկրտիչը յարութիւն է առել մեռելներից, եւ դրա համար զօրութիւններ են գործւում նրա միջոցով»: (Սինոդական թարգ․) [14]
(Այս մասին ընթերցի՛ր նաև Մատթեոս 14:1−3 համարների մեկնաբանությունը): Մարկոսը Հերովդեսին «թագավոր» է անվանում՝ համաձայն ժողովրդական բառաօգտագործման: Հերովդեսը միայն չորրորդապետ էր:
«Հիսուսի անունը հայտնի էր դարձել»: Շատ հավանական է, որ Հերովդեսը Հովհաննես Մկրտչից լսել է Հիսուսի մասին, ինչպես նաև հավանական է՝ Քրիստոսի մասին լուրերը նրան հասել են այն ժամանակ, երբ առաքյալները գնում էին քարոզելու:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եւ Հերովդէս արքան լսեց այս բաները, որովհետեւ Յիսուսի անունը յայտնի էր դարձել. եւ նա ասաց. «Յովհաննէս Մկրտիչը յարութիւն է առել մեռելներից, եւ դրա համար զօրութիւններ են գործւում նրա միջոցով»:
(Արարատ թարգ․) Եվ Հերովդես թագավորը լսեց Հիսուսի մասին, որովհետև նրա անունը հայտնի էր դարձել։ Ոմանք ասում էին, թե Հովհաննես Մկրտիչը մեռելներից հարություն է առել, և դրա համար նրա կողմից հրաշքներ են գործվում։
(Գրաբար) Եւ լուա՛ւ արքայ Հերովդէս. քանզի յայտնի եղեւ անուն նորա. եւ ասէր, թէ Յովհաննէս մկրտիչ յարեա՛ւ ի մեռելոց, եւ վասն ա՛յնորիկ զաւրութիւնք լինին նովաւ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: