Հովհան Դամասկացի (†749)
որովհետեւ փարիսեցիները եւ բոլոր հրեաները, եթէ ձեռքները մի լաւ չլուանան, հաց չեն ուտում, քանի որ հների աւանդութիւնը պահում են:
«Փարիսեցի» անվանումը թարգմանվում է որպես «առանձնացված»: Նրանք առաջնորդում էին հոգևոր կյանքը և, ենթադրաբար, ավելի փորձառու էին, քան մյուսները: Դպիրների նման նրանք ևս ընդունում էին մեռելների հարությունը, հրեշտակների և Սուրբ Հոգու առկայությունը (Գործք 23։8), սակայն նրանցից տարբերվում էին իրենց կյանքի ձևով: Նրանք պահպանում էին հետևյալ սովորությունները. ժուժկալությունը և կուսությունը, շաբաթական երկու անգամ ծոմ պահելը ( Ղուկ. 18։12), սափորների, պնակների և բաժակների մաքրումը (սա անում էին նաև դպիրները (Մարկ. 7։4)), տասանորդի վճարումը, առաջին պտուղների ընծայումը (Մատթ. 23։23, Ղուկ. 11։42), շարունակական աղոթքը (Ղուկ. 5։33), հագուստի չթույլատրված տեսակները և այլն։
Թեոֆիլակտ Բուլղարացի (†1107)
3-4. Նաեւ՝ շուկայից տուն մտնելով՝ եթէ նախ չլուացուեն, չեն ուտում: Եւ ուրիշ շատ բաներ էլ կան, որ աւանդաբար պահում են. ինչպէս՝ բաժակների, սափորների, պղնձէ ամանների ու մահիճների լուացումներ:
Նրանք ոչ թե որպես Օրենքը խախտողներ, այլ որպես նախնիների ավանդությունը չպահողներ էին մեղադրվում, որովհետև Օրենքում ուտելուց առաջ ձեռքերը մինչև արմունկները լվանալու կարգադրություն չկա, սակայն նրանք (այսինքն՝ փարիսեցիները և օրենսգետները), որպես նախնիների ավանդություն, դրան հավատարիմ էին մնում:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
որովհետեւ փարիսեցիները եւ բոլոր հրեաները, եթէ ձեռքները մի լաւ չլուանան, հաց չեն ուտում, քանի որ հների աւանդութիւնը պահում են:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 7:1
Ա. Պ. Լոպուխին (†1904)
որովհետեւ փարիսեցիները եւ բոլոր հրեաները, եթէ ձեռքները մի լաւ չլուանան, հաց չեն ուտում, քանի որ հների աւանդութիւնը պահում են: (Սինոդական թարգմ․) [3]
Մարկոսը, նկատի ունենալով իր հեթանոսությունից քրիստոնեության դարձած ընթերցողներին, մանրամասն նկարագրում է լվացման ավանդույթները, որոնք հրեաները պահում էին սնունդ ճաշակելիս։ Այցելելով շուկա և այնտեղ վաճառվող տարբեր տեսակի առարկաների ձեռք տալով՝ հրեան կարող էր ինչ−որ պղծված բանի ձեռք տալ:
---------------------------------------
[3] (Էջմիածին թարգմ․) որովհետեւ փարիսեցիները եւ բոլոր հրեաները, եթէ ձեռքները մի լաւ չլուանան, հաց չեն ուտում, քանի որ հների աւանդութիւնը պահում են:
(Արարատ թարգմ․) Որովհետև փարիսեցիներն ու բոլոր հրեաները, եթե նախօրոք ձեռքերը չեն լվանում, չեն ուտում՝ այդ կերպ պահպանելով նախնիների ավանդույթը։
(Գրաբար) ո՛ւր պաշտեն զիս. ուսուցանեն վարդապետութիւնս՝ զմարդկա՛ն պատուիրեալս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: