Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 8։24

Մաղաքիա արք. Օրմանյան

Նա բացեց աչքերը եւ ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառեր»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:22
   

Ա․ Լոպուխին

Նա բացեց աչքերը եւ ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառեր»: (Սինոդական թարգմ․) [24]
   
   Քրիստոսի մոտ բերված կույրը նախկինում տեսողություն ունեցել էր։ Այդ մասին վկայում է այն, որ նա մարդկանց և ծառերի մասին պատկերացում ուներ: Կույրը միանգամից չի սկսում հստակ տեսնել. նրա աչքերը դեռ մշուշված էին մառախուղով, և նա չէր կարողանում մարդկանց տարբերել ծառերից:
---------------------------------------
[24] (Էջմիածին թարգմ․) Նա բացեց աչքերը եւ ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառեր»:
(Արարատ թարգմ․) Նա նայեց ու ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որոնք քայլող ծառերի նման են»։
(Գրաբար) Բացաւ՝ եւ ասէր. Տեսանե՛մ զմարդիկս՝ զի շրջին իբրեւ զծառս: