Մաղաքիա արք. Օրմանյան
Նրան իր տունն արձակեց եւ ասաց. «Գիւղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տունը, իսկ երբ գիւղ մտնես, գիւղում ոչ ոքի չասես,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:22
Թեոֆիլակտ Բուլղարացի
Նրան իր տունն արձակեց եւ ասաց. «Գիւղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տունը, իսկ երբ գիւղ մտնես, գիւղում ոչ ոքի չասես»:
Հրամայում է նրան գյուղ չմտնել, քանի որ Բեթսայիդայի բնակիչները, ինչպես ասացի, անհավատ էին, և նրանց մեջ այդ մարդը կվնասեր իր հոգին. նույնիսկ պատվիրում է, որ իր հետ կատարվածի մասին որևէ մեկի հետ չխոսի, որպեսզի անհավատներն ավելի մեծ դատապարտության չենթարկվեն: Գյուղում, այսինքն՝ այս աշխարհում, ապրելով՝ նաև մենք ենք հաճախ հոգով կույր լինում: Սակայն երբ հեռանում ենք գյուղից, այսինքն՝ երբ մերժում ենք աշխարհի գործերը, Քրիստոսը բժշկում է մեզ։ Բժշկելուց հետո Նա ասում է մեզ, որ այլևս գյուղ չվերադառնանք, այլ գնանք տուն, իսկ մեզանից յուրաքանչյուրի համար տունը դրախտն է և այնտեղ գտնվող օթևանները:
Ա․ Լոպուխին
Նրան իր տունն արձակեց եւ ասաց. «Գիւղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տունը, իսկ երբ գիւղ մտնես, գիւղում ոչ ոքի չասես»: (Սինոդական թարգմ․) [26]
Տերը բուժվածին արգելում է խոսել Բեթսայիդայի հրաշքի մասին՝ գուցե այդ պահին հետաքրքրասերների հոսքից խուսափելու համար: Ավետարանիչը, ինչպես այստեղ, այնպես էլ 23−րդ համարում, Բեթսայիդան ոչ թե քաղաք, այլ գյուղ է անվանում (kwmh): Այն նմանատիպ անուն ունեցել է դեռ հնագույն ժամանակներից, և եթե Փիլիպպոս չորրորդապետը այն «Յուլիայի քաղաք» (Օգոստոսի դուստր) է անվանում, ապա մարդկանց մեջ, ըստ երևույթին, դրա հին՝ «գյուղ» անվանումը պահպանվում է:
---------------------------------------
[26] (Էջմիածին թարգ․) Նրան իր տունն արձակեց եւ ասաց. «Գիւղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տունը, իսկ երբ գիւղ մտնես, գիւղում ոչ ոքի չասես,
(Արարատ թարգ․) Հիսուսը նրան տուն ուղարկեց՝ ասելով. «Ո՛չ գյուղ կմտնես, ո՛չ էլ գյուղում մեկին կասես»։
(Գրաբար) Արձակեա՛ց զնա ի տուն իւր՝ եւ ասէ. Ի շէնդ մի՛ մտանիցես, այլ ե՛րթ ի տուն քո. եւ յորժամ ի շէնն մտանիցես՝ մի՛ ումեք ասիցես ի շինին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: