Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 8։37

Մաղաքիա արք. Օրմանյան

որովհետեւ մարդ ի՞նչ ունի տալու իր անձի փոխարէն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:30
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

որովհետեւ մարդ ի՞նչ ունի տալու իր անձի փոխարէն:
   
   Փրկությունը ոչ մի հարստությամբ գնել հնարավոր չէ: Հակառակ դեպքում ամբողջ աշխարհը ձեռք բերող, սակայն իր հոգին կործանող մարդը  բոցում այրվելու ժամանակ ամեն ինչ կտար  և այս կերպ կփրկվեր: Բայց այդպիսի փրկագնում այնտեղ հնարավոր չէ: Այստեղ փակվում է նաև նրանց շուրթերը, որոնք, Որիգենեսին հետևելով, ասում են, որ հոգիների վիճակը դեպի լավն է փոխվում այն բանից հետո, երբ պատժվում են իրենց մեղքերին համապատասխան: Թող նրանք լսեն, որ այնտեղ ոչ մի կերպ հնարավոր չէ հոգու համար փրկագին տալ և տառապել միայն այն չափով, որը ենթադրաբար անհրաժեշտ է մեղքերի ջնջման համար: