Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 8։38

Մաղաքիա արք. Օրմանյան

Ով որ ամօթ համարի ինձ եւ իմ խօսքերը այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գայ փառքովն իր Հօր եւ սուրբ հրեշտակների»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:30
   

Կիպրիանոս Կարթագենացի

Ով որ ամօթ համարի ինձ եւ իմ խօսքերը այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գայ փառքովն իր Հօր եւ սուրբ հրեշտակների»:
   
   Տերն ինքն է ասում. «Ով ամոթ համարի ինձ... Մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի»: Իսկ մի՞թե քրիստոնյա է նա, ով իրեն այդպիսին է համարում, բայց ամաչում կամ էլ վախենում է քրիստոնյա լինելուց: Ինչպե՞ս կարող է մեկը Քրիստոսի հետ լինել, եթե նա Քրիստոսին մոտենալուց ամաչում կամ վախենում է:
   

Սուրբ Գրիգոր Նյուսացի

Ով որ ամօթ համարի ինձ եւ իմ խօսքերը այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գայ փառքովն իր Հօր եւ սուրբ հրեշտակների»:
   
   Որդին Հոր հետ փառքը չի կիսում, բայց ունի Հոր ամբողջ փառքը  ճիշտ այնպես, ինչպես Հայրն ունի Որդու ամբողջ փառքը (Հովհ. 17։5):
   

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի

Ով որ ամօթ համարի ինձ եւ իմ խօսքերը այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գայ փառքովն իր Հօր եւ սուրբ հրեշտակների»:
   
   Քանի որ Նա մարդ դարձավ Սուրբ Կույսից մարմին առնելով, ուստի մենք էլ, տնօրինության իմաստին հետևելով, հաստատում ենք, որ Նա, Ով որպես Աստված վեր  էր կանգնած տառապանքից, ըստ Իր մարդկության, տառապեց Իր մարմնով: Աստված լինելով՝ նա մարդ դարձավ, սակայն ոչ մի կերպ չդադարեց  Աստված լինելուց (կամ ոչ մի պակասություն չունեցավ)։ Թեև Նա արարչագործության մի մասը դարձավ, սակայն մնաց արարչագործությունից վեր։ Որպես Աստված Օրենսդիր լինելով՝ Նա օրենքի տակ մտավ (Գաղատ. 4։4), սակայն նախկինի պես շարունակեց մնալ Օրենսդիր։ Ըստ Աստվածության՝  Տեր լինելով՝ ծառայի կերպարանք առավ (Փիլիպ. 2։7), բայց Տիրական արժանապատվությունը անկորուստ պահպանեց։ Լինելով Միածին՝ նա անդրանիկը եղավ բազում եղբայրների մեջ (Հռոմե. 8։30) և նախկինի պես Միածին է։ Ուրեմն ի՞նչն է զարմանալի, եթե Նա, ըստ մարդկության, մարմնով տառապեց, սակայն, ըստ Աստվածության, դրանից հետո էլ անկիրք մնաց։ Ահա նաև իմաստուն Պողոսն է ասում, որ Աստծու և Հոր պատկերով ու Նրան հավասար նույն Խոսքը հնազանդ եղավ մինչև մահ, նույնիսկ մինչև խաչի մահ (Փիլիպ. 2։6−8):
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Ով որ ամօթ համարի ինձ եւ իմ խօսքերը այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գայ փառքովն իր Հօր եւ սուրբ հրեշտակների»:
   
   Միայն ներքին հավատը բավարար չէ։ Պահանջվում է նաև շուրթերի խոստովանությունը: Քանի որ ինչպես մարդն է երկու մասից բաղկացած, այնպես էլ սրբացումը պետք է կրկնակի լինի, այսինքն՝ հոգու սրբացումը հավատքի միջոցով և մարմնի սրբացումը խոստովանության միջոցով: Այսպիսով, եթե մեկը «ամաչի» խաչվածին որպես իր Աստված խոստովանել, ապա Նա էլ «կամաչի» և նրան որպես անարժան ծառա կխոստովանի, երբ «գա» ոչ թե խոնարհ տեսքով, ոչ թե նվաստության մեջ, (առաջին անգամ Տերն այս աշխարհում հայտնվել է նվաստացած վիճակում, որի համար էլ ոմանք ամաչել ու ամաչում են Նրանից), այլ «փառքով» և հրեշտակների զորքով: