Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։42

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ եթէ քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել  յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն՝ անշէջ կրակի մէջ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:41
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ եթէ քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել  յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն՝ անշէջ կրակի մէջ:
   
   Գայթակղողների դեմ այնպիսի սպառնալիք հնչեցնելով, ինչպիսին է՝ «նրանց համար ծով նետվելն ավելի լավ կլիներ»–ը, այժմ Տերը գայթակղվողներին սովորեցնում է զգուշանալ այն մարդկանցից, որոնք  պատրաստ են գայթակղելու և մոլորեցնելու նրանց ճշմարիտ ուղուց: Եթե քեզ գայթակղեցնում է ոտքդ, ձեռքդ կամ աչքդ, այսինքն՝ եթե ընտանիքի անդամների կամ մարմնավոր հարազատների թվին պատկանող մեկը փրկության գործի մեջ գայթակղեցնում և սայթաքեցնում է քեզ, ապա կտրի՛ր նրան, այսինքն՝ մերժի՛ր նրա հանդեպ ունեցած սերը և բարեկամությունը:
   

Ա. Լոպուխին

Եւ եթէ քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել  յաւիտենական կեանքը,  քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն՝  անշէջ կրակի մէջ: (Սինոդական թարգմ.)  [42]
   
   Եղբայրնե՛ր, թող ձեզնից ոչ մեկը չմտածի, որ Տերը ձեզ մարմնի մասերը կտրել է պատվիրել: Այս խոսքերն ասելով՝ նա ցանկանում է, որ ոչ թե մարմնի մասերը, այլ դեպի մեղք տանող մտածումներն ու պատճառները վերացվեն: Այնուհետև մարմնական զգացմունքներից աջակցություն ստացած ու քննող կառքի վրա սլացող մեր միտքը կշտապի դեպի Աստծո սերը: Խայտալ ցանկացող ձիերի նման մարմնավոր աչքերը փորձում են շեղվել հեծյալի ընթացքից, թուլացնել սանձը և բաց թողնել երասանը: Թող մարմնական տեսողությունը հնազանդվի բանականության դատողությանը, և մեր աչքերը, որոնք, ըստ Աստծո ծրագրի, պետք է լինեն Նրա գործունեության վկաները, թող մեզ չգայթակղեցնեն չար ցանկություններով (Մատթ. 6։23):
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:41
---------------------------
[42] (Էջմիածին թարգմ․) Եւ եթէ քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշէջ կրակի մէջ:
(Արարատ թարգմ․) Իսկ ով որ գայթակղեցնի այս փոքրերից մեկին, որ հավատում են ինձ, նրա համար ավելի լավ կլինի, եթե վզից մի աղացքար կախվի, ու նա ծովը գցվի։
(Գրաբար) Եւ եթէ գայթագղեցուսցէ զքեզ ձեռն քո, հա՛տ՝ ընկեա՛ ի քէն. զի լա՛ւ իցէ քեզ խե՛ղ ի կեանսն յաւիտենից մտանել, քան երկուս ձեռս ունել՝ եւ երթալ ի գեհե՛ն ի հուրն անշէջ: