Մաղաքիա արք. Օրմանյան
41-49. «Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր: Եւ եթէ քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշէջ կրակի մէջ: Եւ եթէ քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր, քեզնից դէ՛ն գցիր այն. լաւ է, որ դու կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս ու գեհեն ընկնես: Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր հանի՛ր այն. լաւ է, որ դու մէկ աչքով մտնես Աստծու արքայութիւնը, քան թէ երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն, ուր նրանց որդը չի մեռնում, եւ կրակը չի հանգչում, որովհետեւ ամէն ինչ կրակով պիտի աղուի: Աղը լաւ բան է. բայց եթէ աղը անհամանայ, ինչո՞վ պիտի համեմուի. արդ, դուք ձեր մէ՛ջ ունեցէք աղը եւ իրար հետ խաղաղութեա՛մբ ապրեցէք»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:6
Օգոստինոս Երանելի
«Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր:
Միևնույն տեղում Նա երեք անգամ կրկնում է այդ նույն բառերը (Մարկ. 9։43–47): Ո՞վ չի վախենա Աստծո բերանից հնչող այդպիսի կրկնությունից և պատժի այդպիսի սպառնալիքից:
Թեոֆիլակտ Բուլղարացի
«Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր:
Այսպիսով, եթե փոքրիկներից մեկին պատվես, ապա Աստծուն կգոհացնես: Եթե նույնիսկ փոքրիկներից մեկին գայթակղես, ապա մեղք գործած կլինես. ավելի լավ կլիներ, եթե պարանոցիցդ էշի (երկնաքար) կախված լիներ: Դրանով այն է պատկերում, որ այս դեպքում մենք ամենախիստ պատժին ենք ենթարկվելու: Տերը զգայական տանջանքներն է մատնանշում, որպեսզի այս տեսանելի օրինակով սարսափեցնի մեզ:
Ա․ Լոպուխին
41-42․ «Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր: Եւ եթէ քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշէջ կրակի մէջ: (Սինոդական թարգմ․)[41]
Քրիստոս կրկին շարունակում է այն վերաբերմունքի մասին ընդհատված խոսքը, որն առաքյալները պետք է ցուցաբերեն հավատի մեջ տկարների հանդեպ (Մատթ. 18։5-6):
---------------------------------------
[41] (Էջմիածին թարգմ․) «Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր:
(Արարատ թարգմ․ գլ.42) Իսկ ով որ գայթակղեցնի այս փոքրերից մեկին, որ հավատում են ինձ, նրա համար ավելի լավ կլինի, եթե վզից մի աղացքար կախվի, ու նա ծովը գցվի։
(Գրաբար) Եւ որ ոք՝ գայթագղեցուսցէ զմի ի փոքրկանցս որ հաւատան յիս, լա՛ւ էր նմա առաւել՝ եթէ արկեալ էր ընդ պարանոցաւ նորա երկա՛ն իշոյ, եւ ընկեցեալ ի ծով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: