Ա. Լոպուխին
«Այդ ժամանակ թագավորը մեծարեց Դանիելին և բազմաթիվ մեծ պարգևներ տվեց նրան ու նրան կառավարիչ կարգեց Բաբելոնի ամբողջ շրջանի վրա և գլխավոր պաշտոնյա՝ Բաբելոնի բոլոր իմաստունների վրա»։ (Սինոդական թարգ․) [48]
«Բաբելոնյան իմաստունների գլուխ» կոչումը (Դան. 4:6) Դանիելի համար, կարծես, միայն պատվավոր կոչում էր, սակայն նրան իրական իշխանություն ունենալու իրավունքներ չէր տալիս: Առնվազն հետագա պատմությունից պարզ է դառնում, որ նա առանձնացված էր քաղդեացիներից: Վերջիններս արքայի կանչով բազմիցս հայտնվում են պալատում, սակայն նրանց մեջ ոչ մի անգամ մարգարեն չի լինում (Դան. 4:3–4): Միանգամայն բնական է, որ Դանիելը միայն անվանապես էր պատկանում քաղդեացիների դասին, քանի որ այն խիստ փակ էր և թույլ չէր տրվում, որպեսզի օտարերկրացիներից որևէ մեկը մուտք գործեր այնտեղ: Ավելին, ըստ Դիոդորոսի վկայության, քաղդեացի տիտղոսը հորից որդի էր անցում:
--------------------------------
[48](Էջմիածին թարգ․) Եւ թագաւորը մեծարեց Դանիէլին, մեծամեծ ու բազում պարգեւներ տուեց նրան, Բաբելոնի վրայ կառավարիչ նշանակեց նրան եւ նախարարների իշխան՝ Բաբելոնի բոլոր իմաստունների վրայ:
(Արարատ թարգ․ 2։48) Այդ ժամանակ թագավորը մեծարեց Դանիելին և բազմաթիվ մեծ պարգևներ տվեց նրան և նրան կառավարիչ կարգեց Բաբելոնի ամբողջ գավառի վրա և գլխավոր՝ Բաբելոնի բոլոր իմաստունների վրա։
(Գրաբար) Եւ մեծացո՛յց թագաւորն զԴանիէլ, և պարգևս մեծամեծս և բազումս ետ նմա. և կացոյց զնա’ի վերայ աշխարհին Բաբելացւոց, և իշխան նախարարացն. և’ի վերայ ամենայն իմաստնոցն Բաբելացւոց։
Պատմամշակութային մեկնություն
Բաբելոնի գավառի կառավարիչ: Կայսրությունը բաժանված էր գավառների կամ սատրապությունների, և դրանցից մեկը Բաբելոնն էր: Դանիելի բարձր պաշտոնի մի փոքր անորոշ սահմանումը բացատրվում է հետևյալ տողերում. «Նա բոլոր բաբելական իմաստունների վրա իշխող դարձավ: Դա բարձր պաշտոն էր իմաստունների գիլդիայի մեջ, բայց պետության մեջ վարչական պաշտոն չէր»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: