Ա․ Լոպուխին
«Չնայած որ նա պիտի ներխուժի նաև հարավային թագավորի թագավորություն, սակայն վերադառնալու է իր երկիրը»։ (Սինոդական թարգ․)[9]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 12(11):7
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) պիտի մտնի Հարաւի թագաւորութեան մէջ եւ այնտեղից նորից պիտի վերադառնայ իր երկիրը:
(Արարատ թարգ․ 11։9) որը պիտի մտնի հարավի թագավորի թագավորության մեջ և վերադառնա իր երկիրը։
(Գրաբար) և մտցէ ի թագաւորութիւն արքային հարաւոյ. և դարձցի՛ անդրէն յերկիր իւր։
Պատմամշակութային մեկնություն
Սելևկոս II Կալլինիկոս (մ.թ.ա. 246–226 թթ․): Լավոդիկեայի որդի Սելևկոս Երկրորդն պատմական թատերաբեմում հայտնվելու համար պարտական է հարազատ մոր դավաճանությանը և խարդավանքներին: Մ․թ.ա․ 243 թվականին նա փորձում է գրավել Սիրիայի հարավը և Պաղեստինը: Սա Սելևկոս Երկրորդի համար միայն ձախողմամբ չի սահմանափակվում, այլ շրջվում է նրա դեմ և ավարտվում է տարածքի կորստով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: