Երեմիայի մարգարեության մեկնություն 14:14

Ա. Լոպուխին

«Եվ Տերն ինձ ասաց. «Մարգարեները ստություն են մարգարեանում Իմ անունով. Ես նրանց չեմ ուղարկել և նրանց չեմ հրամայել ու չեմ խոսել նրանց հետ. նրանք ձեզ պատմում են սուտ տեսիլքներ ու գուշակություններ, և դատարկ բաներ ու իրենց սրտի երազանքները»»։ (Սինոդական թարգմ.) [14]
   
   «Գուշակություն» (եբրայերեն՝ «կէսէմ−кэсэм»): Այս բառը ինքնին վատ իմաստ ունի, հատկապես հաջորդիվ ավելացված «և դատարկ» արտահայտության հետ:
   «Իրենց սրտի երազանքները», այսինքն՝ իրենց  երևակայության արդյունքը, այլ ոչ թե Աստծո հայտնությունը:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 14:9

---------------------------------------

[14](Էջմիածին թարգմ.) Տէրն ինձ ասում է. «Մարգարէներն իմ անունով սուտ մարգարէութիւն են անում. ես ո՛չ ուղարկել եմ նրանց, ո՛չ պատուէր եմ տուել նրանց եւ ո՛չ էլ խօսել եմ նրանց հետ. նրանք ձեզ մարգարէանում են սուտ տեսիլներ, սնոտի գուշակութիւններ ու հմայութիւններ եւ իրենց սրտի ցանկութիւնները»:

(Արարատ թարգմ.) Եվ Տերն ինձ ասաց. «Մարգարեներն իմ անունով ստություն են մարգարեանում. նրանց ես չեմ ուղարկել և նրանց չեմ հրամայել և նրանց հետ չեմ խոսել. նրանք ձեզ համար մարգարեանում են սուտ տեսիլքներ և սնոտի գուշակություն, իրենց մտքի խաբեությունները»։

 (Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր. Սուտ մարգարէանան մարգարէքն յանուն իմ. ոչ առաքեցի զնոսա, եւ ոչ պատուիրեցի նոցա, եւ ոչ խաւսեցայ ընդ նոսա. զի տեսիլս սուտս, եւ ըղձութիւնս, եւ հմայս, եւ զկամս սրտից իւրեանց մարգարէանան նոքա ձեզ։