Ա. Լոպուխին
«Եվ այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարեանում են, պիտի ցրվեն Երուսաղեմի փողոցներում սովի և սրի պատճառով, և ոչ ոք չի լինի, որ թաղի նրանց. նրանք և նրանց կանայք, նաև նրանց որդիներն ու նրանց դուստրերը. և Ես նրանց վրա պիտի թափեմ իրենց իսկ չարությունը»։ (Սինոդական թարգմ.) [16]
«Ժողովուրդը»՝ ավելի լավ է ասել «մարդիկ», քանի որ այստեղ նկատի չի առնվում ամբողջ ազգը (Եր. 20։6):
«Նրանց չարիքը», այսինքն՝ նրանց չար գործերը ծառայելու են նրանց պատժի համար:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 14:9
---------------------------------------
[16](Էջմիածին թարգմ.) նրանք սրից ու սովից ընկած պիտի մնան Երուսաղէմի ճանապարհներին, թէ՛ նրանք, թէ՛ նրանց կանայք եւ թէ՛ նրանց որդիներն ու դուստրերը. եւ նրանց թաղող չպիտի լինի. իրենց չարութիւնն իրենց վրայ պիտի թափեմ:
(Արարատ թարգմ.) Եվ այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարեանում են Երուսաղեմի փողոցներում, սովի և սրի պատճառով պիտի ընկնի, և թաղող չպիտի ունենան. իրենք, իրենց կանայք, նաև իրենց որդիներն ու դուստրերը։ Նրանց վրա իրենց չարությունը պիտի թափեմ։
(Գրաբար) եւ ժողովուրդն որոց նոքայն մարգաէանան։ եւ եղիցին ընկեցեալս յանցս Երուսաղէմի՝ յերեսաց սրոյ եւ սովոյ, եւ ոչ ոք իցէ որ թաղիցէ զնոսա. ինքեանք՝ եւ կանայք իւրեանց, եւ ուստերք եւ դստերք նոցա. եւ հեղից ի վերայ նոցա զչարիս իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: