Երեմիայի մարգարեության մեկնություն 14:5

Ա. Լոպուխին

5-8. «Նույնիսկ եղնիկն էլ ծնում է դաշտում և լքում իր ձագերին, որովհետև խոտ չկա»։ [5] ․ «Եվ վայրի էշերն էլ կանգնում են բարձրադիր տեղերում և, շնագայլերի պես, օդ են կուլ տալիս. նրանց աչքերը նվաղել են, որովհետև խոտ չկա»։ «Թեև մեր անօրենությունները վկայում են մեր դեմ, բայց Դու, Տե՛ր, մեզ հետ վարվի՛ր հանուն Քո անվան. որովհետև մեր ուխտադրժությունները շատ են, մենք մեղք ենք գործել Քո առաջ»։ «Իսրայելի Հո՛ւյս, նրա Փրկի՛չ նեղության ժամանակ: Ինչո՞ւ ես Դու օտարականի պես դարձել այս երկրում, մի ճանապարհորդի պես, որ եկել է գիշերելու համար»։ (Սինոդական թարգմ.)
   
   Համաձայն նախնիների կարծիքի (Bochart S. Hierozoicon, sive Bipertitum opus de animalibus sacrae scripturae. Londini, 1663. T. 1: P. 893)՝ եղնիկը տարբերվում էր իր ձագերի հանդեպ ունեցած հատուկ քնքշությամբ:
   Թեև Մարգարեն գիտակցում է, որ Աստված արդարությամբ է պատժում հրեաներին իրենց մեղքերի համար, բայց Տիրոջը խնդրում է, որ ների նրանց, քանի որ հրեա ժողովրդի վրա դրված է Աստծու անունը: Այնուամենայնիվ, Աստված մերժում է մարգարեի՝ ժողովրդին ներելու խնդրանքը՝ վերջինիս անչափ մեծ չարության համար, և, նույնիսկ, հրեաների համար նախատեսվող նոր պատիժների մասին է հայտարարում:

---------------------------------------

[5] (Էջմիածին թարգմ.) Հանդում եղնիկները ձագ ծնեցին, սակայն թողեցին իրենց ձագերին, որովհետեւ բուսականութիւն չկար.

(Արարատ թարգմ.) Նույնիսկ եղնիկն էլ դաշտում ծնում է և լքում իր ձագին, որովհետև խոտ չկա։

(Գրաբար) եղինք ի վայրի ծնան, եւ թողին զծնունդս զի ոչ գոյր բանջար։