Երեմիայի մարգարեության մեկնություն 16:20

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

«Մի՞թե մարդ իր համար աստվածներ կշինի. նրանք աստվածներ չեն։
 
 Այն բանից հետո, երբ Իսրայելը մերժվեց և տարվեց ձկնորսների և որսորդների կողմից, հաջորդաբար շատ հեթանոսներ հավատի կոչվեցին և խոստովանեցին, որ իրենք կամ իրենց հայրերը  հին մոլորության մեջ են: Նրանք ասում էին. «Մեր հայրերը ինչպե՞ս սուտ կուռքեր ունեցան, որոնցից ոչ մի օգուտ չկա»: Պնդում են, որ այն, ինչին նրանք անցնում են, իրական է և տիրապետում է բոլոր օժանդակ ուժերին: «Մի՞թե մարդ ինքն իր համար աստվածներ կշինի, բայց չէ՞ որ նրանք աստվածներ չեն»:  Սա ասում էին երկրի ծայրերից Փրկչի մոտ եկած ժողովուրդները` ծաղրելով ինչպես իրենց, այնպես էլ իրենց նախնիների տգիտությունը, քանզի նրանք կարծում էին, որ աստվածները ստեղծվել են մարդու կողմից, մինչդեռ մարդկանց արարումն է պատկանում Աստծուն:
 

Ա. Լոպուխին

«Մի՞թե մարդ կարող է իր համար ստեղծել աստվածներ, որոնք իրականում աստվածներ չեն»։ (Սինոդակ. թարգմ.) [20]