Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Ուստի ես ահա նրանց պիտի իմացնեմ, այս անգամ նրանց պիտի իմացնեմ իմ ուժը և իմ զորությունը, և պիտի իմանան, որ իմ անունը Տեր է»։
Հեթանոսներին ցույց է տրվում ամեն ինչ արարած Աստծո ձեռքը և զորությունը, որի մասին առաքյալն ասում է. «Քրիստոսը Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է» (Ա Կորնթ. 1։24), և որն ավարտվում է Որդու տառապանքներով: Եվ հիանալի է ասում. «Այս անգամ նրանց ցույց կտամ. ցույց կտամ հստակ և ոչ թե նախկինի պես ստվերում, ապագայի պատկերով և կանխատեսմամբ: Այնպես ցույց կտամ, որ համոզվելով՝ նրանք կճանաչեն Իմ անունը և Որդուց կլսեն. «Հա՛յր, Քո անունը հայտնեցի մարդկանց»» (Հովհ. 17։6):
Սուրբ Եփրեմ Ասորի
Ուստի ես ահա նրանց պիտի իմացնեմ, այս անգամ նրանց պիտի իմացնեմ իմ ուժը և իմ զորությունը, և պիտի իմանան, որ իմ անունը Տեր է»։
Մարգարեի մոտ ասվում է. «Ցույց կտամ ... Իմ ձեռքը և ... Իմ ուժը», որովհետև նաև սուրբ Պողոսն է սովորեցնում, որ հեթանոսների դարձը դեպի Քրիստոսի հավատը ոչ թե «մարդկային իմաստության համոզիչ խոսքերով է, այլ Սուրբ Հոգու զորության դրսևորմամբ» (Ա Կորնթ. 2։4):
Ա. Լոպուխին
«Ուստի, ահա, Ես նրանց այժմ պիտի ցույց տամ, նրանց պիտի ցույց տամ Իմ ձեռքն ու Իմ զորությունը, և պիտի իմանան, որ Իմ անունը Տեր է»։ (Սինոդակ. թարգմ.) [12]
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: