Երեմիայի մարգարեության մեկնություն 17։16

Իսիքիոս Երուսաղեմացի

Քեզ հետևելով՝ հովիվ լինելուց չխուսափեցի և աղետի օրվան չցանկացա, դու գիտես՝ իմ շրթունքներից դուրս եկածը քո առաջ էր։
   
   Մարդկանց համար չափազանց խիստ և դժվար է թվում՝ հոգևորապես ցանկացած մտքից հեռու մնալը։ Եվ իսկապես, դա խիստ և ցավոտ է. քանի որ ոչ միայն հոգևոր պատերազմի գաղտնիքներին անտեղյակների համար է անմարմնականը մարմնական տանը բանտարկելը և պահելը ծայրաստիճան դժվար, այլ նաև նրանց համար, ովքեր գայթակղվում են ներքին` ոչ նյութական պատերազմում: Սակայն ով անդադար աղոթքներով կատարում է Հիսուս Քրիստոսի պատվիրանները, այդ մեկը, ըստ մարգարեի, «Չի ձանձրանա գալ քո հետևից և չի ցանկանա մարդու աղետալի օրը» (Եր. 17:16). Նա, հանուն Հիսուսի գեղեցկության, ախորժելիության և քաղցրության, նաև նրա թշնամիներից` նրա շուրջը պտտվող անմաքուր դևերից, չի ամաչի, սակայն երբ դարպասի մոտ իր թշնամիների հետ խոսելու լինի (Սաղմոս 126,5)՝ Հիսուսի միջոցով  նրանց ետ կքշի:
   

Ա. Լոպուխին

«Ես չէի շտապում լինել Քո հովիվը և չէի ցանկանում նեղության օրվան, Դու դա գիտես. իմ բերանից դուրս եկածը բաց է Քո առաջ»։ (Սինոդակ. թարգմ.) [16]
   
   Մարգարեն ոչ մի չար զգացողություն չուներ իր համաքաղաքացիների նկատմամբ: Մարգարեն նեղվում էր անընդհատ նրանց համար դժբախտություններ կանխատեսելու հանգամանքից:

---------------------------------------

[16] (Էջմիածին թարգմ.) Իսկ ես չձանձրացայ գալ քո յետեւից եւ չցանկացայ մարդու համար աղէտալի օր: Դու ինքդ իսկ գիտես, որ ինչ իմ շուրթերից ելնում է, այդ լինում է քո ներկայութեամբ:
(Արարատ թարգմ.) Քեզ հետևելով՝ հովիվ լինելուց չխուսափեցի և աղետի օրվան չցանկացա, դու գիտես՝ իմ շրթունքներից դուրս եկածը քո առաջ էր։
 (Գրաբար) բայց ես ոչ ձանձրացայց գալ զկնի քո. եւ աւուր մարդոյ ոչ ցանկացայ։ դու իսկ գիտես՝ որ ինչ ելանէ ընդ շրթունս իմ, առաջի երեսաց քոց է։