Երեմիայի մարգարեության մեկնություն 17։7

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Օրհնյա՜լ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, և Տերն է նրա վստահությունը։
   
    Այսպես է ասում նաև Դավիթը. «Նա նման կլինի ջրերի հոսանքի վրա տնկված ծառի» (Սաղմոս. 1:3), ուստի՝ Չի՛ վախենա, քանի որ  ազատ կլինի ցանկացած աններդաշնակությունից: Քրիստոսը մարգարեության միջոցով դա պարզ ցույց տվեց: «Ով Տիրոջ հավատա, ամոթով չի մնա» (Սիրաք. 2:10): Եթե ​​հույսն այդպիսի ուժ ունի, և դա աշխատանք չի պահանջում, ապա ինչո՞ւ մենք փրկությունը չենք կապում Նրա հետ, Ում վրա հույս դնելով` մենք փրկվել ենք:
   

Ա. Լոպուխին

«Օրհնյալ է այն մարդը, որն ապավինում է Տիրոջը, և որի հույսը Տերն է»։(Սինոդական թարգ․)[7]
--------------------------------
[7] (Էջմիածին թարգ․) Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կը դնի, որ Տէրը նրա յոյսը կը դառնայ:
(Արարատ թարգ․) Ինձ համար արհավիրք մի՛ եղիր, չարիքի օրը իմ ապավենը դու ես։
(Գրաբար) Եւ աւրհնեալ լիցի մարդն որ յուսացաւ ի Տէր, եւ եղիցի Տէր յոյս նորա։