Սուրբ Հովհան Ոսկեբերան
Նրա համար, որ ինձ թողեցին և այս տեղն օտարացրին ինձնից ու նրա մեջ ուրիշ աստվածների խունկ ծխեցին, որոնց իրենք, իրենց հայրերն ու Հուդայի թագավորները չէին ճանաչում, և այս տեղը լցրին անմեղների արյունով։
Ըստ աստվածային Գրքի օգտագործած բառամթերքի՝ «բարձր» է կոչում զոհասեղանը, իսկ «Բահաղ»՝ կուռքը:
Ա. Լոպուխին
«Նրա համար, որ նրանք թողեցին Ինձ և օտար դարձրին այս տեղը ու այնտեղ խունկ ծխեցին ուրիշ աստվածների, որոնց չէին ճանաչում ո'չ իրենք, ո'չ իրենց հայրերը, ո'չ էլ Հուդայի թագավորները. այս տեղը լցրին անմեղների արյունով»։ (Սինոդակ. թարգմ.)[4]
«Օտար դարձրին», այսինքն՝ պղծեցին: «Անմեղների արյամբ», այսինքն՝ կուռքերին զոհաբերված երեխաների արյամբ (Սաղմ.104:38):
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 19:1
---------------------------------------
[4] (Էջմիածին թարգմ.) որովհետեւ նրանք լքեցին ինձ, այս վայրն ինձ համար օտար դարձրին, այստեղ խունկ ծխեցին օտար աստուածներին, որոնց իրենք եւ իրենց հայրերը չէին ճանաչում: Յուդայի երկրի թագաւորներն այս վայրը լցրին անմեղների արեամբ:
(Արարատ թարգմ.) Նրա համար, որ ինձ թողեցին և այս տեղն օտարացրին ինձնից ու նրա մեջ ուրիշ աստվածների խունկ ծխեցին, որոնց իրենք, իրենց հայրերն ու Հուդայի թագավորները չէին ճանաչում, և այս տեղը լցրին անմեղների արյունով։
(Գրաբար) փոխանակ զի թողին զիս, եւ աւտարացուցին զտեղիս զայս յինէն. եւ արկանէին ի սմա խունկս աստուածոց աւտարաց, զորս ոչ գիտէին ինքեանք եւ հարք իւրեանց։ Եւ թագաւորքն Յուդայ լցին զտեղիս զայս արեամբ անմեղաց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: