Երեմիայի մարգարեության մեկնություն 19:6

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ուստի օրեր կգան,- ասում է Տերը,- որ այս տեղին այլևս Տոփեթ և Ենովմի որդու ձոր չեն ասի, այլ Սպանության ձոր։
   
    Իսկ եբրայերեն տեքստում ասվում է «Տափեթի անկում», որը նշանակում է «կույսի զոհասեղան»։ Իսկ «Ենոմի որդիներ» արտահայտությունը բացատրվում է նրանով, որ սա Ենոմի որդու բնակության վայրն է: Եբրայերեն տեքստի իմաստն ավելի հասկանալի է, սակայն այստեղ էլ է դատապարտվում նրանց չարությունը:

    Իսկ «բազմագերեզման կործանման վայր», այսինքն՝ «սպանության հովիտ» արտահայտությունն ունի նաև եբրայերեն տեքստը: Հարկ է նշել, որ «բազմագերեզման» արտահայտությունը մեկնիչները համարում են բազում սպանվածների պատճառով առաջացած: Եվ այն, ինչ այժմ ասվում է Տափեթի մասին (որի համար որպես բացատրություն ծառայում է «Ենոմի որդիներ» արտահայտությունը), ակնհայտ է նախորդ համարից:
   

Ա. Լոպուխին

«Ուստի ահա օրեր կգան, - ասում է Տերը, - երբ այս տեղն այլևս չի կոչվի «Տոփեթ» կամ «Ենովմի որդիների ձոր», այլ «Սպանության ձոր»»։ (Սինոդակ. թարգմ.)[6]

   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 19:1
---------------------------------------
[6] (Էջմիածին թարգմ.) Դրա համար էլ, ահա, օրեր են գալու, - ասում է Տէրը, - երբ այդ վայրի անունն այլեւս չի կոչուելու Գլորման վայր կամ Ենոմացիների գերեզման, այլ՝ Կոտորածի ձոր:
(Արարատ թարգմ.) Ուստի օրեր կգան,- ասում է Տերը,- որ այս տեղին այլևս Տոփեթ և Ենովմի որդու ձոր չեն ասի, այլ Սպանության ձոր։
 (Գրաբար) Վասն այդորիկ ահա աւուրք գա՛ն ասէ Տէր. և ո՛չ ևս կոչեսցի անուն տեղւոյդ այդորիկ Գլորումն, և գերեզման որդւոցն Ենովմայ, այլ Ձո՛ր կոտորածի: