Ա. Լոպուխին
«Եվ կխափանեմ Հուդայի և Երուսաղեմի խորհուրդն այս տեղում և նրանց սրով կտապալեմ իրենց թշնամիների առաջ ու իրենց հոգիները փնտրողների ձեռքով, և նրանց դիակներն իբրև կերակուր կտամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին»։։ (Սինոդակ. թարգմ.) [7]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 19:1
__________________________________________
[7] (Էջմիածին թարգմ.) Այդտե՛ղ պիտի խափանեմ Յուդայի երկրի խորհուրդը եւ խորհուրդը Երուսաղէմի. սրով, ինչպէս եւ նրանց հոգիները փնտռողների ձեռքով նրանց դիտապաստ պիտի գցեմ իրենց թշնամիների առաջ: Նրանց դիակներն իբրեւ կերակուր պիտի տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին:
(Արարատ թարգմ.) Եվ ես այս տեղում կխափանեմ Հուդայի և Երուսաղեմի խորհուրդը և իրենց թշնամիների առաջ սրով կտապալեմ նրանց՝ իրենց կյանքը փնտրողների ձեռքով։ Նրանց դիակներն իբրև կերակուր կտամ երկնքի թռչուններին և երկրի գազաններին։
(Գրաբար) Եւ խափանեցից զխորհուրդն Յուդայ, և զխորհուրդն Երուսաղեմի ‘ի տեղւոջն յայնմիկ. և արկից զնոսա տապա՛ստ սրով առաջի թշնամեաց իւրեանց, և ‘ի ձեռս խնդրողաց անձանց նոցա. և տա՛ց զդիակունս նոցա ‘ի կերակուր թռչնոց երկնից, և գազանաց երկրի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: